Ինչպես տեղեկացնում է հունական «Օլիմպիակոսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Քաթարը ներկայացնող «Ալ Ռայանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ։ Իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն վերջերս հայտնել էր, որ Պիրեյ քաղաքը ներկայցնող ակումբը, գնման իրավունքով, վարձակալելու է կոլումբացի ֆուտբոլիստին, սակայն հեղինակավոր Transfermakrt կայքը տեղեկացնում է, որ Խամեսը մշտական հիմունքներով է տեղափոխվել «Օլիմպիակոս»։ Կողմերի միջև կնքվել է 1 տարվա […]
Ավելին
Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Շերիֆի» դեմ։ Հանդիպման 39-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից 11-մետրանոցից աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն և կրկնապատկեց «կարմիր սատանաների» առավելությունը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:0։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարիերայում առաջին գոլը խփեց Եվրոպա լիգայի շրջանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայութնունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Ազգերի լիգայի A դիվիզիոնի վերջին երկու տուրերի հանդիպումներին։ Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն»), Ռուի Պատրիսիու («Ռոմա») Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաո Կանսելու, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ 84-րդ րոպեին «Քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեց Էրլինգ Հալանդը, ով մրցակցի դարպասը գրավեց ակրոբատիկ անհավանական ցատկով` եզրափակելով Ժոաո Կանսելուի կատարած ոչ պակաս տպավորիչ փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Մինչ 80-րդ րոպեն, կարելի է ասել, անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ դորտմունդյան ակումբը 56-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0, սակայն Պեպ Գվարդիոլայի թիմին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ «Քաղաքաբնակների» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տոտալ առավելություն, միևնույնն է, բավական մեծ դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունը` հաղթելով 2:1 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից 17-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը, իսկ «Այաքսի» պատասխան գոլը 27-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կուդուսը։ «Լիվերպուլի» հաղթական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը հետաձգվել է։ ՈՒԵՖԱ-ի նման որոշումը կապված է` անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Լոնդոնում պատրաստվում են Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին։ Նշվում է, որ սգո արարողությունների անցկացման պատճառով մտավախություն կա, որ «Արսենալ» – ՊՍՎ […]
Ավելին
Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հարաբերություններ են ունեցել «Չելսիի» նոր ղեկավարությունն ու ակումբի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Ըստ The Athletic-ի ունեցած տեղեկությունների` գերմանացի մասնագետն առաջին իսկ օրերից բարդ հարաբերություններ է ունեցել ակումբի նոր սեփականատերեր Թոդ Բոուլիի և Բեհդադ Էգբալիի հետ։ Խնդիրն այն է, որ համասեփականատերերից մեկը Տուխելին առաջարկել է խաղալ 4-4-3 […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր թիմում ակումբի նախկին հարձակվող Էրլինգ Հալանդի պատճառով. «Թեև մենք լիովին ընդունում և գնահատում ենք Էրլինգի հաջող խաղը, սակայն նա, ինչ-որ պահից սկսած, խնդիր դարձավ ակումբի համար։ Հաշվի առնելով այդ ամենը` մենք ճիշտ ժամանակ որոշեցինք վաճառել նրան, ինչը նպատակահարմար էր թե՛ մեր […]
Ավելին
Կապված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան հետ` անգլիական Պրեմիեր լիգան հետաձգել է 7-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք կայանալու էին սեպտեմբերի 10-12-ը. «Լիգան և ակումբները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել Նորին Մեծությանը` մեր երկրին երկարամյա և անսասան ծառայության համար։ Որպես մեր երկրւ ամենաերկարակյաց միապետ` նա եղել է ոգեշնչման աղբյուր` թողնելով անհավանական ժառանգություն իր կյանքից հետո։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023