Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Ըստ Transfermarkt-ի՝ կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ «Աստանայի» կազմում է հանդես գալիս նաև Տիգրան Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ Հարոյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկի» (2009-2016թթ․, 170 խաղ, 8 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեկնարկում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզական հավաքը 2021 թ. ընթացքում: Փետրվարի 15-ից 22-ը թիմը, Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ, կանցկացնի մարզումներ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին մասնակցելու համար հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստուհիները. Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ» Մարիամ Նալբանդյան – «Ուրարտու» Անաստասիա Կլիմովա – «Ենիսեյ» (Ռուսաստան) Պաշտպաններ Նելլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։ Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։ Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։ Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է գերմանական Բունդեսլիգայի ակումբների կազմում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացման արդյունքում նվազել է «Հոֆֆենհայմի» հայազգի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Ադամյանի արժեքը նվազել է 500 հազար եվրոյով՝ դառնալով 3․5 մլն եվրո։ Հավելենք, Սաքոյի ամենաբարձր տրանսֆերային արժեքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին․ այդ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ՈւԵՖԱ-ի անդամ-երկրների ֆուտբոլի ասոցիացիաները քննարկում են անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի հետ։ Հաղորդվում է, որ քննարկմանը ներկա է գտնվել նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ձևաչափի փոփոխությունները ենթադրում են, որ նախկին 32-ի փոխարեն մրցաշարին պետք է մասնակցեն 36 ակումբներ, իսկ խմբային փուլը կանցկացվի «շվեյցարական մրցակարգով», այսինքն, յուրաքանչյուր ակումբ պետք է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Ալեքսը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» և մի շարք այլ ակումբներում: «Ֆ91 Դյուդելանժի» կազմում դարձել […]
Ավելին
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Stopandgoal-ը՝ հղում կատարելով Calciomercato-ին, 32-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կետնրոնում։ Ինչպես գիտեք, Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, և ներկա պահին կողմերը նոր պայմանագիր կնքելու հարցում դեռևս համաձայնության չեն հասել։ Թուրինյան […]
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է հերթական տեսանյութը։ Այս անգամ խոսելու ենք ձմեռային վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում կայացած ամենահետաքրքիր տրանաֆերների մասին։ Միասին կհասկանանք, թե տվյալ ֆուտբոլիստներն ինչ կարող են տալ իրենց նոր ակումբներին և արդյոք կկարողանան ամրապնդվել այդ ակումբի մեկնարկային կազմում։ Ստեֆան Էլ Շարավի, Մարտին Էդեգոր, Մարիո Մանջուկիչ, Լուկա Յովիչ և այլ ֆուտբոլիստներ։ Հաճելի դիտում։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» նախկին կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։ ««Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Հարությունյանը հանդիսանում է մեր ակումբի սան։ Հանդես է եկել «Միխալովցե» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Հովհաննես Հարությունյանին»,- նշվում է «Փյունիկի» […]
Ավելին
Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կիսում մեր հավաքականի համար ամեն ինչ լավ էր, քանի որ Ռուբեն Նազարեթյանի սաները բավական արագ երեք գնդակի առավելություն ստացան․ դուբլի հեղինակ դարձավ Արթուր Մելքոնյանը, մեկ գնդակ էլ խփեց Գարեգին Մաշումյանը։ Նախքան ընդմիջման գնալը ֆրանսիացիները մեկ գնդակ հետ բերեցին, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023