Carabao Cup. Բրենթֆորդը 7 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը

Carabao Cup. Բրենթֆորդը 7 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը

22/09/2021 - 10:22

Սեպտոմբերի 21-ին մեկնարկեց Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակիչը։

Մրցաշարի այդ փուլում Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրենթֆորդը» մրցեց «Օլդհեմի» (Երկրորդ լիգա) դեմ։

«Մեղուները» քարուքանդ արեցին մրցակցին` խփելով 7 անպատասխան գնդակ։

«Բրենթֆորդի» կազմից պոկերի հեղինակ դարձավ Մարկուս Ֆորսը, դուբլի` Յոհան Վիսան, «Օլդհեմի» պաշտպան Ռաֆայել Դիարան էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։

Այսպիսով, Թոմաս Ֆրանկի սաները մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով և դուրս եկան Carabao Cup-ի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023