Բորուսիան պատրաստ է 50 մլն եվրո ծախսել երկու ֆուտբոլիստների համար

Բորուսիան պատրաստ է 50 մլն եվրո ծախսել երկու ֆուտբոլիստների համար

14/03/2019 - 16:55

«Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը և «Հերտայի» պաշտպան Նիկլաս Շտարկը հայտնվել են Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերում փոխհատուցման գումարը նշված է 25 մլն եվրո: Բրանդտը և Շտարկը դորտմունդյան ակումբի գլխավոր նպատակն են գալիք տրանսֆերային պատուհանում,- հայտնում է Bild-ը: Պարբերականի տեղեկություններով դորտմունդյան ակումբը պատրաստ է վճարել երկու խաղացողների հրաժարագները:

22-ամյա Բրանդտի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը, իսկ 23-ամյա Շտարկինը մինչև 2022 թվականը:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022