Բորուսիան անհավանական հաղթանակ տարավ (տեսանյութ)

Բորուսիան անհավանական հաղթանակ տարավ (տեսանյութ)

16/03/2019 - 23:33

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Հերտային»: Հանդիպումն ավարտվեց դորտմունդյան թիմի հաղթանակով. «Հերտա»-«Բորուսիա» Դ.՝ 2:3:

Արդեն 4-րդ րոպեին Կալուի գոլի շնորհիվ տանտերերն առաջ են անցել հաշվի մեջ: Ընդամենը 10 րոպե անց Դելանին անդրադարձի օգնությամբ գոլ է խփել՝ հավասարեցրնելով հաշիվը: 35-րդ րոպեին Կալուն դուբլ է ձևակերպել՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Երկրորդ կեսի մեկնարկից 2 րոպե անց Զագադուն հավասարեցրել է հաշիվը: 85-րդ րոպեին «Հերտան» մնացել է 10 ֆուտբոլիստներով:

Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Մարկո Ռոյսը խփել է հաղթական գոլը:

Ավելացված ժամանակում տանտերերը ևս մեկ կարմիր քարտ են ստացել՝ հանդիպումն ավարտելով 9 խաղացողներով:

Այս հաղթանակից հետո Ֆավրի գլխավորած թիմը 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» 57 միավոր ունի և տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023