Author Archives: Miqayel

«Ինտեր» – «Բարսելոնա». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Ինտերն» ու «Բարսելոնան»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել է 3:3 հաշիվը։ Պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Առաջիկա Էլ կլասիկոյի գլխավոր մրցավարը

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը, գրում է Relevo-ն։ Հանդիպման VAR համակարգի պատասխանատուն կլինի Խուան Մարտինես Մունուեռան։ 42-ամյա Էրնանդես Էրնանդեսը նախկինում չորս անգամ սպասարկել է Էլ կլասիկո. «Բարսելոնան» ու «Ռեալը» մեկական հաղթանակ են տարել, երկու հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել։ Նա կողմերի միջև վերջին […]

Ժորժինիոն կհեռանա «Արսենալից» ու կարիերան կշարունակի հայրենիքում

«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինիոն կարիերան կշարունակի հայրենիքում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբից ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում ու կտեղափոխվի «Ֆլամենգո»։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի 2028 թ. հունվարի 1-ը։ Ժորժինիոն «Արսենալում» հանդես է գալիս 2023 թ. հունվարից, որի կազմում մինչև օրս 78 խաղում 2 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ […]

Սպերցյանը տպավորիչ ռեկորդ է գրանցել ՌՊԼ-ում 🎥

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում «Ռուբինի» դեմ խաղում (2:1) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գրավել է մրցակցի դարպասն ու տպավորիչ ռեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։ 24-ամյա Սպերցյանը 21-րդ դարում դարձել է առաջին կիսապաշտպանը, որը Պրեմիեր լիգայում երեք մրցաշրջան անընդմեջ 10 գոլ է խփում։ Սպերցյանը 2022/23 մրցաշրջանում ՌՊԼ-ում խփել է 10, իսկ 2023/24 […]

Ֆլիկը որոշել է, թե ով է պաշտպանելու «Բարսելոնայի» դարպասը «Ինտերի» ու «Ռեալի» դեմ խաղերում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշել է, թե ով է պաշտպանելու թիմի դարպասը «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան և Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղերում. «Վոյցեխ Շյեսնին կխաղա «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայում, այնուհետև նա մեր դարպասը կպաշտպանի նաև «Ռեալի» դեմ խաղում։ Դա որոշված է։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ Մարկ-Անդրե Տեր […]

Opta-ն գնահատել է «Ինտերի» ու «Բարսելոնայի» եզրափակիչ դուրս գալու շանսերը

Opta հեղինակավոր վիճակագարական ընկերությունը գնահատել է «Ինտերի» ու «Բարսելոնայի» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու շանսերը։ Ըստ Opta-ի սուպերհամակարգչի` դիմակայության պատասխան խաղում 42,7 տոկոս հավանականությամբ կհաղթի «Բարսելոնան», «Ինտերը»` 33։ 24,3 տոկոս էլ գնահատվում է, որ հանդիպման հիմնական ժամանակում հաղթող չի լինի։ Անկախ հանդիպման ընթացքից` Opta-ի կարծիքով, «բլաուգրանան» մրցաշարի եզրափակիչ դուրս կգա 56 տոկոս հավանականությամբ, «Ինտերը»` 44։ […]

Here we go! Տրենտը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում» 🎥

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական» ակումբն անգլացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել։ Նա մադրիդյան գրանդի պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցել է դեռ 2024 թ. մարտից։ Հիշեցնենք` Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, […]

Պաշտոնական. Տրենտը հայտնեց «Լիվերպուլից» հեռանալու մասին 🎥

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր Առնոլդն ընթացիկ մրցաշրջանի ավարտից կհեռանա ակումբից, հայտնել է ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակած տեսաուղերձի միջոցով։ Մերսիսայդյան գրանդն ու անգլիացի ֆուտբոլիստը չեն երկարաձգելու հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիրը։ Նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ 26-ամյա եզրային պաշտպանը «Լիվերպուլի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2004 թվականից։ Նա ակումբում 352 խաղում 23 գոլ է […]

Անթոնին հերթական հիասքանչ գոլն է խփել` «Բետիսին» անչափ կարևոր կամային հաղթանակ պարգևելով 🎥

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Բետիսը» մրակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Էսպանյոլի» նկատմամբ։ Անդալուզյան ակումբի հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփել է բրազիլացի վինգեր Անթոնին, որը մրցակցի դարպասը գրավել է պտտեցրած հիասքանչ հարվածով։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը մինչև 85-րդ րոպեն պարտվում էր 0:1, սակայն կարողացել է comeback անել. «Բետիսից» աչք է ընկել նաև […]

ՉԼ. «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման մրցավարական անձնակազմը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Ինտերն» ու «Բարսելոնան»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Շիմոն Մարցինյակ (Լեհաստան), Եզրային մրցավարներ – Տոմաշ Լիստկևիչ, Ադամ Կուպսիկ (երկուսն էլ` Լեհաստան), Չորրորդ մրցավար – Պավել Ռաչկովսկի (Լեհաստան), VAR համակարգի պատասխանատուներ – Դենիս Հիգլեր, Պոլ վան Բյուկել (երկուսն […]

1 94 95 96 97 98 1,913