Author Archives: Miqayel

Կապառոսի «Սևիլիան» կրկին ձախովեց` գոլառատ խաղում պարտվելով «Սելտային» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» Վիգոյի «Բալայդոս» ստադիոնսւմ մրցել է «Սելտայի» դեմ։ Խոակին Կապառոսի գլխավորությամբ հանդես եկող «Սևիլիան» կրկին պարտվել է և 2:3 հաշվով զիջել 10 ֆուտբոլիստներով խաղացող «Սելտային»։ Տանտերերի գոլերը խփել են Իլայշ Մորիբան, Օսկար Մինգեսան ու Բորխա Իգլեսիասը։ «Սևիլիայից» աչքի են ընկել Նեմանյա Գուդելն ու Կիկե Սալասը։ Նշենք, որ «Սելտան» 45+6-րդ րոպեից […]

Սյորլոթի անհավանական բենեֆիսը! «Ատլետիկոն» ջախջախեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ «Ռոխիբլանկոսը» շանս չտվեց Սան Սեբաստիանից ժամանած բասկյան ակումբին` ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոսը մադրիդյան գրանդի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթն էր, որը խփեց իր թիմի բոլոր գոլերը` գրանցելով պոկեր։ Ընդ որում, նորվեգացի ֆուտբոլիստն աչքի ընկավ միայն առաջին խաղակեսում։ Նա հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե […]

«Համբուրգը» ջախջախիչ հաղթանակ տարավ` 7 տարի անց վերադառնալով Բունդեսլիգա 🎥

Երկրորդ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Համբուրգը» «Ֆոլկպարկշտադիոն» մարզդաշտում 6:1 հաշվով ջախջախեց «Ուլմին»։ 34-ամյա Մերլին Պոլցինի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռանսֆորդ Քյոնիգսդյորֆերը, մեկական գոլ խփեցին Լյուդովիտ Ռայսը, Դեյվի Զելկեն ու Դանիել Էլֆադլին, իսկ մրցակցի պաշտպան Ֆիլիպ Շտրոմֆը գրավեց սեփական դարպասը։ «Ուլմից» Թոմ Գալը 7-րդ րոպեին բացեց հաշիվը։ «Համբուրգը» 59-ի հասցրեց միավորների քանակը և առաջնության ավարտից մեկ տուր […]

Սյորլոթը` Լա լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ 🎥

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը գրանցեց Իսպանիայի Լա լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը, հայտնում է Mister Chip-ը։ Նորվեգացի հարձակվողը «Ռեալ Սոսիեդադի» դեմ 35-րդ տուրի խաղում մրցակցի դարպասը երեք անգամ գրավել է հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե 46 վայրկյան անց։ 29-ամյա Սյորլոթի առաջին ու երրորդ գոլերի միջև եղել է 3 րոպե 57 րոպե վայրկյան։ Նախորդ ռեկորդը […]

«Կրասնոդարը» չեմպիոնական պայքարում ցավալի պարտություն կրեց ԲԿՄԱ-ից 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում վճռորոշ եղավ 69-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Սաուլ Գարիրապայի խփած միակ գոլը. ԲԿՄԱ-ն հաղթեց 1:0 հաշվով։ «Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Բանակայիններից» էլ 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ […]

Here we go! «Արսենալը» խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

«Ռեալ Սոսիեդադի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կտեղափոխվի «Արսենալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Զինագործները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել բասկյան ակումբի հետ։ Լոնդոնյան գրանդը Սուբիմենդիի տրանսֆերը կգնի 60 միլիոն եվրոյով. այդքան է կիսապաշտպանի ու «Սոսիեդադի» միջև գործող պայմանագրում սահամանված հրաժարագինը։ Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսիեդադի» սան է, որի կամզում 232 […]

«Նոան» հաղթեց «Փյունիկին»` առաջին անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն 🎥

Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց «Փյունիկի» դեմ։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը Հովհաննես Համբարձումյանի ու Ներմին Զոլոտիչի գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով։ Հյուրերից աչքի ընկավ Դանիլ Կուլիկովը։ «Նոան» վաստակեց 71 միավոր և առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ մրցակցիների համար` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն։ «Փյունիկը» […]

Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկայի փոխչեմպիոն 🎥

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկայի առաջնությունում Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն։ 38-ամյա ըմբիշը պայքարն սկսել է քառորդ եզրափակիչկց և 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել հոնդուրսացի Օսկար Անտոնիո Բարիոսին։ Կիսազրափակիչում Ջուլֆալակյանը նույնպես հաղթել է նախատեսվածից շուտ ու 9:0 հաշվով պայքարից դուրս թողել վենեսուելացի Լեոմար Անդրես Կորդերոյին։ Եզրափակիչում Ջուլֆալակյանը մրցել է […]

Անթոնիի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլը «Ֆիորենտինայի» դեմ խաղում 🎥

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բետիսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2:2 է գրանցել «Ֆիորենտինայի» դեմ խաղում և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթել է 4:3 հաշվով։ Անդալուզյան ակումբից 30-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով աչքի է ընկել վինգեր Անթոնին` բացելով հաշիվը։ Բրազիլացի վինգերը վարձավճարով է հանդես […]

ԿԼ. «Բետիսը» պայքարից դուրս թողեց «Ֆիորենտինային»` դուրս գալով եզրափակիչ 🎥

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բետիսը» «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում անդալուզյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան հանդիպումն էլ բավական հաջող մեկնարկեց Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմի համար, քանի որ 30-րդ րոպեին ակումբում վարձավճարով հանդես եկող վինգեր Անթոնին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով առաջ մղեց «Բետիսին»։ Այդուհանդերձ, «վիոլան» Ռոբին […]

1 90 91 92 93 94 1,912