Author Archives: Miqayel

Միխայիլ Մուդրիկն առաջին գոլը խփեց Չելսիի կազմում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» հյուրընալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։ «Ազնվականների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Միխայիլ Մուդրիկը, ով 18-րդ րոպեին բացեց հաշիվը։ Նշենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց լոնդոնյան ակումբի կազմում։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 70 մլն եվրոյի դիմաց «Շախտյորից» «Չելսի» է տեղափոխվել 2023 թ. հունվարին, որի կազմում անցկացնում է […]

Պերեսը և Անչելոտին ներողություն են խնդրել Ժիրոնայի ֆուտբոլիսից

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպման 90+4-րդ րոպեին «արքայական» ակումբի ավագ Նաչոն սարսափելի խախտում թույլ տվեց «Ժիրոնայի» հարձակվող Քրիստիան Պարտուի նկատմամբ և հեռացվեց դաշտից։ Cadena Ser-ը հայտնում է, որ հանդիպումից հետո «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զանգահարել է Պորտուին և ակումբի անունից ներողություն խնդրել 31-ամյա […]

«Սա անհնար է». Նեյմարը դժգոհել է իրանական ակումբի մարզադաշտի խոտածածկի անմխիթար վիճակից 📸

Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ալ Հիլալը» հյուրընկալվելիս կմրցի Իրանը ներկայացնող «Նասաջի Մազանդարանի» դեմ։ Հանդիպումից առաջ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի -Xի ֆրանսիական էջը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով Թեհրանի «Ազադի» մարզադաշտի խոտածածկի անմխիթար վիճակը։ «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարն այդ գրառման մեկնաբանություններում գրել է հետևյալը. «Սա անհնար է»։ Հավելենք, որ «Նասաջի Մազանդարան» – «Ալ Հիլալ» […]

Ատլետիկոյի ֆանտաստիկ comeback-ը. «հնդկացիները» հաղթեցին Կադիսին 🎥

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ Հանդիպումն անչափ անհաջող մեկանարկ և ընթացք ստացավ «հնդկացիների» համար, քանի որ հյուրերն արդեն 27-րդ րոպեի դրությամբ Լուկաս Պիրեսի և Ռոխեր Մարտիի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, հետագայում Դիեգո Սիմեոնեի թիմը մեծ կամք դրսևորեց, հետ բերեց կորցրածն ու ֆանտաստիկ comeback արեց` […]

Էնրիկե. «ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ փարիզյան ակումբի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է. «Եթե ​​այդ միտքը դառնա մոլուցք, ապա դա լավ չի լինի ակումբի, քաղաքի և երկրպագուների համար, քանի որ կան առնվազն ութ ակումբներ, որոնք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան: Պետք է փաստել, որ սա այն մրցաշար չէ, որը պարգևատրում է կայունությանը։ […]

Սալերնիտանայի երկրպագուները Pink Floyd-ի հայտնի ալբոմի 50 ամյակին նվիրված պաստառ են պարզել 🎥

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Սալերնիտանան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Ինտերին»։ Հանդիպումից առաջ Սալերնո քաղաքը ներկայացնող ակումբի երկրպագուները հետաքրքիր պաստառ են պարզել` նվիրված բրիտանական աշխարհահռչակ «Pink Floyd» ռոք խմբի «The Dark side of the Moon» (խմբ.` «Լուսնի մութ կողմը») ալբոմի 50-ամյակին։ Նշենք, որ The Dark Side of the Moon»-ը «Pink Floyd»-ի 8-րդ ալբոմբն […]

Խավին նշել է, թե որոնք են եղել լավագույն և վատագույն հանդիպումները Բարսելոնայի ղեկին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին նշել է, թե որոնք են եղել լավագույն և վատագույն հանդիպումները կատալոնական ակումբի ղեկին։ «Լավագույն հանդիպումը եղել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տոնած հաղթանակը (2023 թ., 3:1)։ Դա մեր առաջին տիտղոսն էր «Մադրիդի» դեմ, և այդ հանդիպումը շատ լավ արտացոլում էր խաղային այն գաղափարախոսությունը, որը ցանկանում ենք տեսնել դաշտում։ Վատագույն […]

Վահան Բիչախչյանի գոլը Լեխ Պոզնանի դեմ խաղում 🎥

Լեհական Էկստրակլասայի 10-րդ տուրում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցում է «Լեխ Պոզնանի» դեմ։ Հանդիպման 39-րդ րոպեին «Պոգոնի» կազմից գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը` լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։ Նշենք, որ 24-ամյա կիսապաշտպանը վերջին 4 խաղում խփել է արդեն 3 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սպորտային մարմնամարզություն. Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր 🎥📸

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթանում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Արթուր Դավթյանը նվաճել է 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր։ Բացի այդ, Դավթյանը մրցումային առաջին օրը հենացատկ վարժությունում ստացել է 15,033 միավոր և առաջին հորիզոնականով նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Չելսիում վստահ են, որ Պոչետինոն ակումբը ճիշտ ուղղությամբ է զարգացնում

«Չելսիի» ղեկավարությունը, չնայած ակումբի անկայուն մրցելույթներին, շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբում տրամադրությունն ավելի հանգիստ է, քան կարելի էր պատկերացնել։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ ծախսեր կատարելուց հետո մրցաշրջանի մեկնարկում անհաջող արդյունքներ գրանցելու հետևանքով «ազնվականները» ոչ թե մատնվել են խուճապի, այլ ուսումնասիրել են նախորդ հանդիպումների տվյալները և […]

1 547 548 549 550 551 1,926