ԱԱԱ. «Ինտեր Մայամին» բացման խաղում չկարողացավ կոտրել «Ալ Ահլիի» դիմադրությունը 🎥
ԱՄՆ-ում մեկնարկեց աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» A խմբում մրցեց «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ։ Հանդիպումն անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, բայց այդպես էլ գոլեր չեղան. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներն ակումբների դարպասապահներն էին` Օսկար Ուստարին («Ինտեր Մայամի») և Մոհամեդ Էլ Շենավին («Ալ Ահլի»)։ Ուստարին 8 սեյվ կատարեց, այդ թվում` 43-րդ րոպեին […]