Author Archives: Miqayel

Էդուարդ Սպերցյանի հիանալի գոլը տուգանայինի իրացումից հետո Հյ. Մակեդոնիայի դեմ խաղում 🎥

Հայաստանի հավաքականը Ստրումիցայում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ` պարտվելով 1:3 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը, ով 90+4-րդ րոպեին տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականն անատամ խաղով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային 🎥

Հայաստանի հավաքականը Ստրումիցայում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Ցավոք, Ալեքսանդր Պետրակովի թիմը գրեթե ողջ հանդիպման ընթացքում ոչնչով աչքի չընկավ` պարտվելով 1:3 հաշվով։ Հյուսիսմակեդոնացիների գոլերը խփեցին Ալեքսանդր Տրայկովսկին, Միլան Ռիստովսկին ու Էրդոն Դաչին։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանն` աչքի ընկնելով 90+4-րդ րոպեին, երբ արդեն ամեն ինչ վճռված էր։ Հավելենք, որ Հայաստանի […]

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հայաստանի հավաքականը Ստրումիցա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիանի ընտրանու հետ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հետուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Հյ. Մակեդոնիայի դեմ հանդիպման համար

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման վերջնական հայտացուցակում. Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան Պաշտպաններ – 2. Անդրե Չալըշըր, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. Կամո Հովհաննիսյան, […]

«Բենզեման դարձել է ՀԱՄԱՍ-ի քարոզչության գործակալը». ԵԽ-ի պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նադին Մորանոն քննադատել է «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմային, ով վերջերս միջազգային հանրության կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցող գրառում էր կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Գրելով դա` Բենզեման դարձել է ՀԱՄԱՍ-ի քարոզչության գործակալը, քանի որ այն հետապնդում է ոչ միայն Իսրայելի ֆիզիկական ոչնչացումը, այլև դա իրականացնում է միջազգային հասարակական կարծիքի միջոցով»,- […]

Ռոնալդուն կրկին փայլում է. Պորտուգալիան ջախջախեց Բոսնիային 🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում «սելեսաոն» պարզապես դաս տվեց մրցակցին և 5 անպատասխան գնդակ ուղարկեց Իբրահիմ Շեհիչի պաշտպանած դարպասը։ Պորտուգալացիների կազմից կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով դուբլի հեղինակ։ Ռոբերտո Մարտինեսի թիմից մեկական գոլ էլ խփեցին Բրունու Ֆերնանդեշը, Ժոաու Կանսելուն ու […]

Դրամա Աթենքում. Նիդեռլանդները 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Հունաստանի դեմ խաղում🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Նիդեռլանդների հավաքականը B խմբի շրջանակում Աթենքում մրցեց Հունաստանի ընտրանու դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «նարնջագույնները» հաղթեցին 1:0 հաշվով։ Ռոնալդ Կումանի թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին Վիրջիլ վան Դայկի իրացրաց 11-մետրանոցը։ Նշենք, որ հոլանդացիները 28-րդ րոպեին արդեն հարվածել էին 11-մետրանոցից, սակայն Վութ Վեգորսթը չկարողացավ գոլի հեղինակ […]

Մեկնարկել է Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ուելսի ընտրանու դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, արդեն մեկնարկել է այդ հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը։ Հանդիպման տոմսերն ունեն հետեյալ արժեքները. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1.000-3.000 դրամ Արևելյան տրիբունա – 5.000-12.000 դրամ Արևմտյան տրիբունա – 10.000-16.000 դրամ Մեկ […]

Աշխարհի ամենասկզբունքային դերբիներն` ըստ FourFourTwo-ի

Բրինական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է աշխարհի ամենասկզբունքային դերբիները, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ ցանկը բաղկացած է 32 դերբիից, որոնցում տեղ են գտել նաև «Այաքս» – «Ֆեյենորդ» (12-րդ հորիզոնական) «Արսենալ» – «Տոտենհեմ» (13-րդ), «Օլիմպիակոս» – «Պանատինայկոս» (14-րդ), «Բենֆիկա» – «Սպորտինգ» (15-րդ), «Ցրվենա Զվեզդա» – «Պարտիզան» (18-րդ), «Սևիլիա» – «Բետիս» (19-րդ), «Ռեալ Սոսիեդադ» […]

Հյ. Մակեդոնիա – Հայաստան հանդիպման մրցավարական աձնակազմը

Հայաստանի հավաքականը Ստրումիցա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Նիկոլա Դաբանովիչ (Չեռնոգորիա) Եզրային մրցավարներ – Սրջան Յովանովիչ, Վլադան Տոդորովիչ (երկուսն էլ` Չեռնոգորիա) Չորրորդ մրցավար – Մարյան Դեյանոսկի (Հյ. Մակեդոնիա) Հավելենք, որ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք […]

1 534 535 536 537 538 1,925