Ֆանտաստիկ Սուարես! «Էլ պիստոլերոյի» հեթ-տրիկն օգնեց Գրեմիոյին տպավորիչ comeback անել 🎥
Բրազիլական Ա սերիայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ «Գրեմիոն» հյուրընկալվելիս մրցեց առաջնության առաջատար «Բոտաֆոգոյի» դեմ։ Հանդիպումը «Բոտաֆոգոյի» տղաների համար անչափ լավ էր ընթանում, ովքեր 47-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:1 հաշվով։ Լուսիո Ֆլավիոյի թիմից գոլի հեղինակներ դարձան Դիեգո Կոստան, Ժունիոր Սանթոսն ու Մարլոն Ֆրեյթասը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Էվերթոն Գալդինոն։ […]