Ման. Յունայթեդը  վերջին 50 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել

Ման. Յունայթեդը վերջին 50 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել

09/11/2023 - 13:48

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս թրիլլերային պայքարում 3:4 հաշվով պարտվեց «Կոպենհագենին»։

Մանկունյական ակումբը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած մեկնարկային 17 խաղում կրել է արդեն 9 պարտություն։

OptaJoe-ն հայտնում է, որ դա 1973 թ. ի վեր «կարմիր սատանաների» վատագույն ցուցանիշն է։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 1973/74 մրցաշրջանի արդյունքներով դուրս է մանցել Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնից։

Դա եղել է վերջին դեպքը, երբ «Յունայթեդը» դուրս է մնացել Բարձրագույն դիվիզիոնից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023