Author Archives: Miqayel

ԵԼ. 8 ակումբներ դուրս եկան 1/16 եզրափակիչ

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլը։ 8 ակումբներ իրենց խմբերում զբաղեցրին երրորդ հորիզոնականը և 2024 թ. գարնանը պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։ Այդ ակումբներն են «Գալաթասարայը», «Լանսը», «Բրագան», «Բենֆիկան», «Ֆեյենորդը», «Միլանը», «Յանգ Բոյսը» և «Շախտյորը»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վան Բոմել. «Հիասքանչ երեկո էր. մարզադաշտը պայթեց»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Անտվերպենը» 3:2 հաշվով թրիլլերային հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։ Բելգիական ակումբը 90+1-րդ րոպեին գնդակ բաց թողեց, ինչից հետո հաշիվը դարձաց 2:2, սակայն 90+2-րդ րոպեին տանտերերը կարողացան գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ կորզել։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «Անտվերպենի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը։ «Հիասքանչ երեկո էր։ Հանդիպումը շատ լավ […]

ՉԼ. խմբերի վերջնական տեսքն ու 1/8 եզրափակիչ դուրս եկած բոլոր ակումբները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլը։ Խմբերը վերջնական ստացան հետևյալ տեսքը. Խումբ A Խումբ B Խումբ C Խումբ D Խումբ E Խումբ F Խումբ G Խումբ H Այսպիսով, առաջին հորիզոնականով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Բավարիան», «Արսենալը», «Ռեալ Մադրիդը», «Ռեալ Սոսիեդադը», «Ատլետիկո Մադրիդը», «Բորուսիա Դորտմունդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան»։ Երկրորդ հորիզոնականով 1/8 եզրափակիչի […]

Գոլային հրավառություն Պորտուգալիայում. Պորտուն հաղթեց Շախտյորին` դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ🎥

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Պորտուն» H խմբի շրջանակում «Դրագաու» մարզադաշտում մրցեց «Շախտյորի» դեմ։ Բավական գոլառատ և հետաքրքիր պայքար ծավալվեց, որն ավարտվեց «վիշապների» հաղթանակով` 5:3 հաշվով։ Պորտուգալական ակումբի կազմից փայլեց բրազիլացի կիսապաշտպան Գալենոն` դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Սերժիու Կոնսեյսաուի թիմից մեկական գոլ էլ խփեցին Մեհդի Թարեմին, Պեպեն ու Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։ «Հանքափորներների» […]

Նիկլաս Զյուլեի անհավանական փրկությունը Մբապեի հարվածից հետո 🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» մրցեց ՊՍԺ-ի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ փարզիյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն տանտերերին անհավանական կերպով փրկեց կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ֆանտաստիկ թրիլլեր Բելգիայում. Անտվերպենը 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բարսելոնայից 🎥

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» H խմբի շրջանակում Բելիգայում հյուրընկալվելիս մրցեց «Անտվերպենի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը թրիլլերային ավարտ ունեցավ, որն ավարտվեց «Անտվերպենի» հաղթանակով`3:2 հաշվով։ «Բլաուգրանան» 90+1-րդ րոպեին Մարկ Գիյուի ջանքերով լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը, սակայն հաջորդ իսկ գրոհին Մարկ վան Բոմելի թիմը կրկին դարձավ գոլի հեղինակ ու հաղթանակ կորզեց։ Բելգիական ակումբի գոլերը […]

Դրամա F խմբում. ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ դուրս եկավ ՉԼ 1/8 եզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում կայացան F խմբի հանդիպումբերը։ ՊՍԺ-ն, որը վտանգում էր, առհասարակ, դուրս չգալ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Լուիս Էնրիկեի թիմն առաջին խաղակեսում ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ բացել հաշիվը։ Դեռ ավելին` երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 51-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին փարիզյան […]

Ման. Սիթիի երիտասարդները փայլում են. «քաղաքաբնակները» գոլառատ խաղում հաղթեցին Ցրվենա Զվեզդային 🎥

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում, «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «քաղաքաբնակները», ովքեր վաղուց նվաճել էին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր, այս հանդիպմանը ներկայացել էին հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով։ Այդուհանդերձ, այդ փաստը չխանգարեց Պեպ Գվարդիոլայի թիմին հաղթել սերբական ակումբին` առավելության հասնելով 3:2 հաշվով։ Մանկունյական ակումբի […]

Լապորտան Խավիին արգելել է հանգստի հնարավորություն տալ Բարսայի մի շարք առաջատար ֆուտբոլիստների

«Բարսելոնային» մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատում են, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ստիպել է գլխավոր մարզիչ Խավիին փոխել «բլաուգրանայի»` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 6-րդ տուրում «Անտվերպենի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման հայտացուցակը։ Մասնավորապես, Mundo Deportivo-ն հայտնում է, որ Խավին ցանկացել է հանգստի հնարավորություն տալ Ռոբերտ Լևանդովսկուն, Ռոնալդ Արաուխոյին և Իլկայ Գյունդողանին, ովքեր վերջին շրջանում […]

Բենֆիկայի հարձակվողի կրունկով խփած ֆանտաստիկ գոլը Զալցբուրգի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բենֆիկան» 3:1 հաշվով հաղթեց «Զալցբուրգին»։ «Արծիվների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը, ով 90+1-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և արդեն 90+2-րդ րոպեին կրունկով կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Նշենք, որ այդ գոլի շնորհիվ պորտուգալական ակումբը նվաճեց Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր` մրցաշարային աղյուսակում շրջանցելով հենց […]

1 487 488 489 490 491 1,923