Յուվենտուսը համառ պայքարում հաղթեց Ռոմային` կրճատելով միավորների տարբերությունն Ինտերից🎥
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում։ Հանդիպումն անցավ բավական լարված և համառ պայքարում, որի ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 47-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ […]