Author Archives: Miqayel

Գործարքը կայացած է. Վերոնայի ֆուտբոլիստը տեղափովում է Միլան

«Վերոնայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ֆիլիպո Տերաչիանոն կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիները» «Վերոնային» վճարելու են 4,5 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` հունվարի 8-ին երիտասարդ ֆուտբոլիստը կմեկնի Միլան և բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ Տերաչիանոն «Միլանի» հետ […]

Հենրիխ Մխիթարյանի հիանալի ասիստը Լաուտարո Մարտինեսին Վերոնայի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Վերոնայի» նկատմամբ։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 13-րդ րոպեին հւանալի գոլային փոխանցում կատարեց Լաուտարո Մարտինեսին։ Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլլեր Միլանում. Ինտերը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վերոնայի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն», ունենալով խաղային առավելություն, մեծ դժվարությանբ կարողացան հաղթանակ կորզել. գրանցվեց 2:1 հաշիվը։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Դավիդե Ֆրատեզին։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90+4-րդ րոպեին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Թոմա Անրին։ Նշենք, որ «Վերոնան» 90+10-րդ […]

Մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարիո Զագալոն

92 տարեկան հասակում մահացել է հաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարիո Զագալոն։ Մարիո Զագալոն առաջինն էր, ով աշխարհի չեմպիոն է դարձել ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ գլխավոր մարզիչ։ Զագալոն, որպես ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձել է 1958 և 1962 թթ., որպես գլխավոր մարզիչ` 1970 թ., իսկ որպես մարզչի օգնական` 1994 թվականին։ Հետագայում այդ ցուցանիշը կրինել են […]

Տոտենհեմի պաշտպանը մոտ է Բավարիա տեղափոխվելուն

«Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերը շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն. «ռեկորդ մայսթերը» 29-ամյա պաշտպանի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելիք պայմանագիրն ունենալու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն […]

Անգլիայի գավաթ. Տոտենհեմի պաշտպանի հիասքանչ գոլը հաղթանակ պարգևեց «խթաններին» Բարնլիի դեմ խաղում 🎥

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «խթանները» հաղթեցին 1:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմին հաղթանակ պարգևեց 78-րդ րոպեին Պեդրո Պորոյի խփած հիասքանչ գոլը։ Այսպիսով, Լոնդոնյան ակումբը դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերը 🎥

Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

2023 թ. ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստները

Հեղինակավոր Transfermarkt կայքը թոփ-10 առաջնություններ+բոլոր մրցաշարեր ձևաչափով ներկայացրել է 2023 թ. ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լաս Պալմասի կիսապաշտպան. «Մեզ որևէ բացատրություն չտվեցին» 🎥

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Լաս Պալմասը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։ Գրան Կանարիան ներկայացնող ակումբը պարտվեց 90+3-րդ րոպեին բաց թողած գնդակի պատճառով։ «Լաս Պալմասի» պաշտպան Դեյլի Սինկգրավենը սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտում թույլ տվեց «բլաուգրանայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսը 11-մետրանոց նշանակեց հյուրերի օգտին, որն էլ […]

Թոփ-5 առաջնություններ+բոլոր մրցաշարեր. 2023 թ. ամենաշատ գոլ խփած ակումբները

Հեղինակավոր Transfermarkt կայքը թոփ-5 առաջնություններ+բոլոր մրցաշարեր ձևաչափով ներկայացրել է 2023 թ. ամենաշատ գոլ խփած ակումբներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 473 474 475 476 477 1,923