Տոտենհեմի պաշտպանը մոտ է Բավարիա տեղափոխվելուն

Տոտենհեմի պաշտպանը մոտ է Բավարիա տեղափոխվելուն

06/01/2024 - 12:01

«Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերը շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն. «ռեկորդ մայսթերը» 29-ամյա պաշտպանի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելիք պայմանագիրն ունենալու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Դայերին համարում պաշտպանության կենտրոնի ամրապնդման հիմնական թեկնածու։

Մյունխենյան ակումբի ղեկավարությունն էլ, իր հերթին, անգլիացի պաշտպանին, համարում է բավական փորձառու և գրագետ ֆուտբոլիստ, այդ պատճառով «Բավարիան» փորձում է հնարավորինս արագ ավարտին հասցնել այս գործարքը։

Հատկանշական է, որ դեռևս 2023 թ. ամռանը «Բավարիան» փորձում էր ձեռք բերել Դայերին, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։

Նշենք, որ գործարքի ֆինանսական մանրամասների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Հավելենք, որ Էրիկ Դայերը «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից` անցկացրած 364 խաղում դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023