Author Archives: Miqayel

Transfermarkt-ը թարմացել է Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների արժեքները

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Տրանսֆերային արժեքի ամենամեծ կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Հերթական թարմացումից հետո Ա սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կրիշտիանու Ռոնալդուի անհավատալի վրիպումն Ալ Այինի դեմ խաղում 🎥

Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ալ Նասրը» 11-մետրանոցներով պարտվեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այինին»։ «Ալ Նասրի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև պորտուգալացի աշխարհահռչակ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով 61-րդ րոպեին անհավատալի վրիպում թույլ տվեց` չկարողանալով գրավել մրցակցի դատարկ դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ման. Սիթին ու Լիվերպուլը հետաքրքրված են Վուլվզի առաջատարի ծառայություններով

«Վուլվերհեմփթոնի» վինգեր Պեդրու Նետուն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ The Telegraph-ը հայտնում է, որ «Սիթիի» սկաուտները հիացած են պորտուգալացի ֆուտբոլիստի խաղով։ Նետուն 2023 թ. ամռանը մեծապես օգնել է իր հայրենակից Մաթեուշ Նունյեշին «Վուլվզից» տեղափոխվել մանկունյական ակումբ։ «Լիվերպուլն» ու «գայլերը» Դիոգու Ժոտայի գործարքից հետո շարունակում են հիանալի հարաբերություններ պահպանել, սակայն ներկա պահին Նետուի […]

Միխայիլո Մուդրիկի հիասքանչ անցումն ու գոլը Նյուքասլի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Չելսին» տնային խաղում 3:2 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ «Ազնվականների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև ուկրաինացի վինգեր Միխայիլո Մուդրիկը, ով 76-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից հիասքանչ անցում ձեռնարկեց, գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 3:1։ Մուդրիկը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք […]

Հիանալի ֆուտբոլ «Սթեմֆորդ Բրիջում». Չելսին գոլառատ խաղում հաղթեց Նյուքասլին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Գոլառատ պայքարում ընթացած խաղում «ազնվականները» հաղթեցին 3:2 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Նիկոլաս Ջեքսոնը, Քոուլ Պալմերն ու Միխայիլ Մուդրիկը, իսկ «կաչաղակների» կազմից աչքի ընկան Ալեքսանդր Իսակն ու Ջեյքոբ Մերֆին։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է […]

Կլոպ. «Բոլոր ֆուտբոլային մարդկանց համար դա 11-մետրանոց էր»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գժգոհել է անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած հանդիպման մրցավարությունից։ – Մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակե՞ր «Մանչեսթեր Սիթիի» դարպասին։ – Կարծում եմ` այդ դրվագը քննարկելու կարիք կա։ Իսկ դուք կնշանակեի՞ք 11-մետրանոց այդ դրվագում։ – Ես չեմ զարմանում, որ VAR-ը չեղարկեց որոշումը: – Ինչո՞ւ։ – Բարձր նշաձողի պատճառով։ […]

Ալ Նասրը գերթրիլերային պայքարում դուրս մնաց Ասիայի Չեմպիոնների լիգայից 🎥

Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ալ Նասրը» (Սաուդյան Արաբիա) մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այինի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Ալ Այինը» հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպումն անցավ պարզապես գերթրիլերային պայքարում։ Հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ «Ալ Նասրի» համար, քանի որ հյուրերն առաջին խաղակեսում Սուֆիան Ռահիմի դուբլի շնորհիվ հաղթում էին […]

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականն` ըստ Ռոնալդոյի 🎥

«Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Միլանի», «Ինտերի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն Mailsport-ին տված հարցազրույցի ժամանակ կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա) Պաշտպաններ – Կաֆու (Բրազիլիա), Պաոլո Մալդինի (Իտալիա), Ֆաբիո Կանավարո (Իտալիա), Ռոբերտո Կարլոս (Բրազիլիա) Կիսապաշտպաններ – Զինեդին Զիդան (Ֆրանսիա), Դիեգո Արմանդո Մարադոնա (Արգենտինա), Պելե (Բրազիլիա) Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու […]

Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա երկու ընկերական հանդիպումներին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ – «Նոա»Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» ՊաշտպաններՎարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ստյոպա […]

Բրահիմ Դիասը կփոխի ֆուտբոլային քաղաքացիությունը

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կփոխի ֆուտբոլային քաղաքացիությունը և հանդես կգա Մարոկկոյի հավաքականի կազմում Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան 24-ամյա ֆուտբոլիստին հրավիրել է հավաքական, որը Դիասն ընդունել է։ Աղբյուրի փոխանցմամբ` մարտի 10-ի երեկոյան Դիասը պաշտոնապես Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է իր որոշման մասին։ Նշվում է, որ մոտ ժամանակներս կողմերը պաշտոնապես կհայտարարեն […]

1 400 401 402 403 404 1,920