Սևիկյանը մասնակցեց Հունգարիայի գավաթի եզրափակիչին 🎥
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում մասնակցեց Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ «Ֆերենցվարոշը» եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 0:2 հաշվով պարտվեց «Պակշին»։ Հանդիպումն անցավ թրիլերային պայքարում։ Նախ 34-րդ րոպեին «Ֆերենցվարոշից» Բարնաբաշ Վարգան վրիպեց 11-մետրանոցից, ապա 38-րդ րոպեին Բալինտ Վեչեին կարմիր քարտ ստացավ ու «Պակշին» թողեց 10 ֆուտբոլիստներով, իսկ 75-րդ րոպեին մրցող կողմերի կազմերը հավասարվեցին. դաշտից հեռացվեց Միենթի […]