Author Archives: Miqayel

Խվիչայի ֆանտաստիկ գոլը տուգանայինի իրացումից հետո Ֆիորենտինայի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցում է «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման 57-րդ րոպեին «Նապոլիի» կազմից տուգանայինի իրացումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Խվիչա Կվարացխելիան` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Քոուլ Պալմերը` ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Ֆիլ Ֆոդենից («Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Իսակից («Նյուքասլ»), Քոբի Մայնուից («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակայից («Արսենալ»), Վիլիամ Սալիբայից («Արսենալ») և Դեսթինի Ուդոջիից («Տոտենհեմ»)։ Պալմերը Պրեմիեր լիգայի ընթացիկ […]

Պաշտոնական. Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնանկ արվեց

Մասիմիլիանո Ալեգրին հեռացվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ 56-ամյա մասնագետը «բյանկոներիների» գլխավոր մարզիչը եղել է 2014-19 և 2021-2024 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 420 հանդիպում, տարել 271 հաղթանակ, գրանցել 75 ոչ-ոքի, կրել 74 պարտություն։ «Յուվենտուսը» Ալեգրիի օրոք 5-ական դարձել է Ա սերիայի չեմպիոն և Իտալիայի գավաթակիր, 2 անգամ […]

Տուխել. «Սա իմ վերջին մամուլի ասուլիսն է»

Թոմաս Տուխելը հայտարարել է, որ վերջին մամուլի ասուլսին է տվել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում. «Սա իմ վերջին մամուլի ասուլսին է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Մենք բանակցել ենք, սակայն այդպես էլ համաձայնության չհասանք։ Այսպիսով, փետրվարին կայացրած որոշումը մնացել է ուժի մեջ. ես հեռանում եմ «Բավարիայից»»,- հայտարարել է 50-ամյա մասնագետը, որը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի […]

Լապորտան խիստ զայրացած է Խավիի վրա և փոխարինող է փնտրում նրա համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և գլխավոր մարզիչ Խավիի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Ամեն ինչ սկսվել է Խավիի վերջին հայտարարությունից հետո, երբ նա խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական վատ վիճակի մասին. «Մենք փորձում ենք մրցունակ լինել։ Երկրպագուները պետք է հասկանան, որ ակումբի ներկայիս ֆինանսական վիճակը ոչ մի ընդհանուր բան չունի 25 տարի առաջ եղածի հետ։ Իրավիճակը բարդ […]

Նիդերլանդներում մրցավարը հեռացրել է երեք ֆուտբոլիստի և տոնել թիմերից մյուսի չեմպիոնությունը 🎥

Նիդերլանդներում մրցավարական լուրջ սկանդալ է տեղի ունեցել։ Voetbal International-ը գրում է, որ երկրի 4-րդ դիվիզիոնի «Սենթ Ջորջ» – «Դե Վալկեն» հանդիպման գլխավոր մրցավար Յան Սմիթը դաշտից հեռացրել է հյուրերի երեք ֆուտբոլիստի և երկրորդ կեսին ավելացրել 15 րոպե։ Մրցավարի ավելացրած ժամանակում «Սենթ Ջորջի» դարպասապահը գոլի հեղինակ դարձավ և ոչ-ոքի պարգևեց իր թիմին։ Այդ գոլը բավարար է […]

Լիդսը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ 🎥

Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիդսը» սեփական մարզադաշտում մրցեց «Նորվիչի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։ Պատասխան խաղի արդեն առաջին կեսում տանտերերը վճռեցին հանդիպման ելքը և երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Երկրորդ 45 րոպեների ընթացքում յորքշիրյան ակումբն առավելությանն ավելացրեց ևս մեկ գոլով` հաղթելով 4:0 հաշվով։ Դանիել Ֆարկեի թիմի գոլերը խփեցին […]

Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընգրկվել են Եվրո-2024-ի հայտացուցակում։ «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Բարտ Վերբրյուգեն («Բրայթոն», Անգլիա), Մարկ Ֆլեկեն («Բրենթֆորդ», Անգլիա), Յուսթին Բեյլո («Ֆեյենորդ»), Նիկ Օլեյ («Սպարտա Ռոտերդամ») Պաշտպաններ – Մաթիյս դե Լիխտ («Բավարիա», Գերմանիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Անգլիա), Նաթան Ակե («Մանչեսթեր […]

Ֆերմինը փայլում է. Բարսելոնան հաղթեց Ալմերիային 🎥

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոսը կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն էր, որը դարձավ դուբլի հեղինակ։ Խավիի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 79 միավոր և ամրապնդվեց երկրորդ տեղում։ «Բարսելոնան» երրորդ տեղը զբաղեցնող «Ժիրոնայից» առաջ […]

Եվրո-2024. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը

Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Եվրո-2024-ի հայտացուցակում։ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Ալֆոնս Արեոլա («Վեսթ Հեմ», Անգլիա), Բրիս Սամբա («Լանս») Պաշտպաններ – Ժյուլ Կունդե («Բարսելոնա», Իսպանիա), Ժոնաթան Կլոս («Մարսել»), Բենջամեն Պավար («Ինտեր», Իտալիա), Դայո Ուպամեկանո («Բավարիա», Գերմանիա), […]

1 355 356 357 358 359 1,918