Author Archives: Miqayel

Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար – Գոգա Կիկաչեիշվիլի (Վրաստան) Եզրային մրցավարներ – Դավիդ Ախվլեդիանի, Դավիդ Գաբիսոնիա (երկուսն էլ` Վրաստան) Չորրորդ մրցավար – Աշոտ Ղալթախչյան Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է հունիսի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մելիքբեկյան. «Ազգային մարզադաշտի նախնական աշխատանքներն արդեն սկսվել են»

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ու Վրաստանի հետ 2029 թ. Մ-20 աշխարհի առաջնության համատեղ հայտ ներկայացնելու մասին հայտարարելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մելիքբեկյանը, պատասխանելով մրցաշարի անցկացման ենթակառուցվածնքերի մասին հարցին, նշեց հետևյալը. «Այս հարցի շուրջ մենք սերտորեն աշխատում ենք կառավարության հետ։ Առաջին հերթին կառավարությունն արդեն հաստատված ծրագիր ունի, որ աշխարհի առաջնությանն […]

Հայաստանն ու Վրաստանը Մ-20 աշխարհի առաջնությունն ընդունելու համատեղ հայտ կներկայացնեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիշիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ հայտ են ներկայացնելու. «Հաշվի առնելով Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների բարիդրացիական հարաբերությունները` որոշել ենք 2029 թ. աշխարհի երիտասարդական աշխարհի առաջնություններն անցկացնելու հայտ ուղարկենք։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, […]

Ռեալի 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը 📸

Մադրիդի «Ռեալը» սոցցանցերում գերմանական հեղինակավոր Adidas ընկերության հետ համատեղ ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լապորտան խոսել է Բարսելոնայի տրանսֆերային նպատակների մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին. «Դժվար թե թոփ տրանսֆերներ իրականացնենք։ Բացի այդ, չենք պլանավորում վաճառել մեր աստղերին։ Այժմ մենք նոր վինգեր և նոր կիսապաշտպան ենք դիտարկում ձետք բերել։ Երիտասարդական թիմերում ունենք նաև տաղանդներ, որոնք կարող են ուժեղացնել կազմը։ Այժմ ակումբի ֆինանսական վիճակը թույլ է տալիս չմտածել թոփ ֆուտբոլիստների տրանսֆերը վաճառելու […]

Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Ֆինլանդիային 🎥

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ին և Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Ֆինլանդիայի թիմի դեմ։ Գոլառատ պայքար ծավալվեց, որն ավարտվեց պորտուգալացիների` 4:2 հաշվով հաղթանակով։ Ռոբերտո Մարտինեսի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռուբեն Դիաշն ու Դիոգու Ժոտան։ Ֆինների երկու գոլն էլ խփեց Տեմո Պուկին, որը նույնպես դուբլ գրանցեց։ Պորտուգալիան […]

Յուվենտուսը շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Տիագո Մոտան, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 41-ամյա մասնագետը դեռ անցնող ամիսներին է մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր համաձայնեցրել «բյանկոներիների» հետ։ Թուրինյան ակումբը նոր մարզչի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթվա սկզբին։ Նշվում է, որ Մոտան «Յուվենտուսի» ղեկին արդեն առաջին տրանսֆերային արշավին է պատրաստվում։ Ակումբն ավարտին է հասցրել […]

Հայաստանի հավաքականը պարտվեց Սլովենիային 🎥

Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Սլովենիայի թիմի հետ։ Հաշիվը բացվեց բավական արագ. 11-րդ րոպեին սլովենացիներին առաջ մղեց Յան Մլակարը։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ալեքսանդր Պետրակովի թիմը մեծ ճնշում էր գործադրում Վիդ Բելեցի պաշտպանած դարպասի ուղղությամբ, և 56-րդ րոպեին […]

Վարազդատ Հարոյանը գլխի փայլուն հարվածով խփեց Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 🎥

Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Սլովենիայի դեմ։ Հանդիպման 56-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը գլխի փայլուն հարվածով հաշիվը դարձրեց 1:1` հավասարեցնելով այն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում է Սլովենիային 🎥

Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Սլովենիայի դեմ։ Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով. 11-րդ րոպեին աչքի է ընկել Յան Մլակարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 337 338 339 340 341 1,915