Author Archives: Miqayel

Ռեալի 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը 📸

Մադրիդի «Ռեալը» սոցցանցերում գերմանական հեղինակավոր Adidas ընկերության հետ համատեղ ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լապորտան խոսել է Բարսելոնայի տրանսֆերային նպատակների մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին. «Դժվար թե թոփ տրանսֆերներ իրականացնենք։ Բացի այդ, չենք պլանավորում վաճառել մեր աստղերին։ Այժմ մենք նոր վինգեր և նոր կիսապաշտպան ենք դիտարկում ձետք բերել։ Երիտասարդական թիմերում ունենք նաև տաղանդներ, որոնք կարող են ուժեղացնել կազմը։ Այժմ ակումբի ֆինանսական վիճակը թույլ է տալիս չմտածել թոփ ֆուտբոլիստների տրանսֆերը վաճառելու […]

Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Ֆինլանդիային 🎥

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ին և Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Ֆինլանդիայի թիմի դեմ։ Գոլառատ պայքար ծավալվեց, որն ավարտվեց պորտուգալացիների` 4:2 հաշվով հաղթանակով։ Ռոբերտո Մարտինեսի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռուբեն Դիաշն ու Դիոգու Ժոտան։ Ֆինների երկու գոլն էլ խփեց Տեմո Պուկին, որը նույնպես դուբլ գրանցեց։ Պորտուգալիան […]

Յուվենտուսը շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Տիագո Մոտան, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 41-ամյա մասնագետը դեռ անցնող ամիսներին է մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր համաձայնեցրել «բյանկոներիների» հետ։ Թուրինյան ակումբը նոր մարզչի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթվա սկզբին։ Նշվում է, որ Մոտան «Յուվենտուսի» ղեկին արդեն առաջին տրանսֆերային արշավին է պատրաստվում։ Ակումբն ավարտին է հասցրել […]

Հայաստանի հավաքականը պարտվեց Սլովենիային 🎥

Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Սլովենիայի թիմի հետ։ Հաշիվը բացվեց բավական արագ. 11-րդ րոպեին սլովենացիներին առաջ մղեց Յան Մլակարը։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ալեքսանդր Պետրակովի թիմը մեծ ճնշում էր գործադրում Վիդ Բելեցի պաշտպանած դարպասի ուղղությամբ, և 56-րդ րոպեին […]

Վարազդատ Հարոյանը գլխի փայլուն հարվածով խփեց Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 🎥

Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Սլովենիայի դեմ։ Հանդիպման 56-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը գլխի փայլուն հարվածով հաշիվը դարձրեց 1:1` հավասարեցնելով այն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում է Սլովենիային 🎥

Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Սլովենիայի դեմ։ Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով. 11-րդ րոպեին աչքի է ընկել Յան Մլակարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին ավելացել է 📸

Հեղինակավոր Transfermarkt կայքը հունիսի 4-ին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը դարձել է 20 մլն եվրո` ավելանալով ևս 2 միլիոնով։ Սպերցյանը «Կրասնոդարում» իր թիմակից, դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի և «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ դարձել է առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Նրանք նույնպես գնահատվում են 20 […]

Սլովենիա – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Սլովենիայի դեմ հանդիպման համար

Հայաստանի հավաքականի հավաքականի 25 ֆուտբոլիստ ընգրկվել է Սլովենիայի դեմ կայանալիք ընկերական հանդիպման հայտացուցակում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հայտնի են նաև ֆուտբոլիստների խաղահամարները. Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ – 1, Ստանիսլավ Բուչնև – 12, Արսեն Բեգլարյան – 16 Պաշտպաններ – Դավիդ Դավիդյան – 2, Վարազդատ Հարոյան – 3, Գեորգի Հարությունյան – 4, Ստյոպա Մկրտչյան – 5, […]

1 335 336 337 338 339 1,913