Author Archives: Miqayel

ՉԼ. Փյունիկի հաջորդ հավանական մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ «Փյունիկը» որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է «Լյուդոգորեց» (Բուլղարիա)/«Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ։ Նշենք, որ որակավորման առաջին փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 8-9-ին, պատասխան խաղորը` հուլիսի 15-16-ին։ Որակավորման երկրորդ փուլի դիմակայությունների հանդիպումները նախատեսված են հուլիսի 23-24-ին և հուլիսի 30-31-ին։ Հ․Գ․ […]

ՉԼ. Փյունիկի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Այսօր` հունիսի 19-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայանալու է Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է հետևյալ ակումբների դեմ. ՊԱՕԿ (Հունաստան) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լյուդոգորեց» (Բուլղարիա)/«Դինամո Բաթումի» (Վրաստան) ԱՊՕԵԼ (Կիպրոս) Որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մեկնակը` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԿԼ. Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Այսօր` հունիսի 19-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև Հայաստանի նորընծա գավաթակիր «Արարատ-Արմենիան»։ Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է որակավորման երկրորդ փուլում հավանական մրցակիցներին. «Ակտոբե» (Ղազախստան)/«Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա) «Ռադնիչկի Կրագուևաց» (Սերբիա) «Զիմբրու» (Մոլդովա) «Նեման» (Բելառուս) Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը կկայան մեկնարկը […]

Եվրո-2024. Մեկնարկում է երկրորդ տուրը

Եվրո-2024-ում այսօր` հունիսի 19-ին, կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը։ Խորվաթիա – Ալբանիա (B խումբ, 17:00) Գլխավոր մրցավար – Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա) Եզրային մրցավարներ – Սիրիլ Մունյե, Մեդի Ռամունի (երկուսն էլ` Ֆրանսիա) Չորրորդ մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա) VAR համակարգի պատասխանատուներ – Վիլի Դեկաժո, Ժերոմ Բրիզար (երկուսն էլ` Ֆրանսիա), Բաստիան Դանկերտ (Գերմանիա) Գերմանիա – Հունգարիա (A […]

Եվրո-2024. Պորտուգալիան թրիլերային comeback արեց 90+2-րդ րոպեին Չեխիայի դեմ խաղում 🎥

Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի ու Չեխիայի հավաքականները։ Չնայած պորտուգալացիներն ունեին խաղային հսկայական առավելություն, միևնույնն է, միայն 90+2-րդ րոպեին կարողացան կամային հաղթանակ կորզել ու comeback անել։ Չեխերի կազմից հաշիվը 62-րդ րոպեին բացեց Լուկաշ Պրովոդը, 69-րդ րոպեին Ռոբին Հրանաչը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ Ռոբերտո Մորտինեսի գլխավորած հավաքականին […]

Չեխիայի հավաքականի կիսապաշտպանի հիասքանչ գոլը Պորտուգալիայի դեմ խաղում 🎥

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Չեխիայի հավաքականը Լայպցիգում մրցում է Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպման 62-րդ րոպեին չեխերի կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց ու բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պորտուգալիա – Չեխիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Պորտուգալիայի ու Չեխիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Եվրո-2024. Վրաստանը չկարողացավ հաջող մեկնարկել` պարտվելով Թուրքիային 🎥

Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում Վրաստանի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Թուրքիայի դեմ։ Վրաստանի հավաքականը, որը նորամուտը նշեց Եվրոպայի առաջնություններում, համառ պայքարում մրցակցին զիջեց 1:3 հաշվով։ Եվրոներում վրացիների պատմության առաջին գոլը խփեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միակուտաձեն, որը 32-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:1։ Վինչենցո Մոնտելայի թիմի հաղթական գոլերը խփեց Մերթ Մյուլդուրը, Արդա Գյուլերն […]

Վրաստանի հավաքականն առաջին գոլը խփեց Եվրոներում 🎥

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Վրաստանի հավաքականը մրցում է Թուրքիայի թիմի դեմ։ Վրացիների կազմից 32-րդ րոպեին աչքի ընկան Ժորժ Միկաուտաձեն։ Ֆրանսիական «Մեցի» հարձակվողը խփեց Վրաստանի հավաքականի պատկության առաջին գոլը Եվրոպայի առաջնություններում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թուրքիա – Վրաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Թուրքիայի ու Վրաստանի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 312 313 314 315 316 1,906