Մոդրիչը շրջանցել է Բուֆոնի ցուցանիշը
Եվրո-2024-ի B խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը մրցեց Ալբանիայի թիմի դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Խորվաթների կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ Լուկա Մոդրիչը։ Gracenote-ն գրում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը հավաքականում անցկացրել է 177-րդ հանդիպումը։ Հավաքականներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշով Մոդրիչը բարձրացել է երրորդ տեղ` շրջանցելով Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային (176 խաղ)։ […]