Author Archives: Miqayel

Ֆինալիսիմայի հանդիպումը կկայանա Եվրոպայի լեգենդար ստադիոններից մեկում

Ֆինալսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը կկայանա Մադրիդի «Բեռնաբեու» ստադիոնում, հաստատում է COPE-ն։ Կողմերը քննարկում են հանդիպման անցկացման վայրի փոփոխության վերջնական մանրամասները։ Ակնկալվում է, որ մոտ օրերս ՈւԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը պաշտոնապես կհաստատեն տեղեկությունը։ Արգենտինացիներն ի սկզբանե չեն ցանկացել հանդես գալ «Բեռնաբեուում», բայց եվրոպական մյուս խոշոր ստադիոնները, միջազգային այլ հանդիպումներով պայմանավորված, պատրաստ չեն ընդունել հանդիպումը։ Արդյունքում «ալբիսելեստեի» […]

«Արսենալը» բանակցում է` 60-70 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար

«Լայպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբան կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է L’Equipe-ը։ Լոնդոնյան գրանդը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցություններ է սկսել գերմանական ակումբի հետ։ 23-ամյա պաշտպանը ցանկանում է փոխել ակումբն ու մտադիր է առաջիկայում հանդես գալ Իսպանիայի Լա լիգայում կամ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Ցլերը» երիտասարդ պաշտպանից կբաժանվեն, եթե վճարվի 60-70 միլիոն եվրո։ Լուկեբան «Լայպցիգում» հանդես է […]

Գվարդիոլա. «0:3-ն ավելի լավ է, քան 0:4-ը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության (0:3) մասին, տեղեկացնում է Sky Sports-ը։ «Շատ վատ արդյունք գրանցեցինք, որը չենք կարող հերքել։ Առաջին գոլի դրվագում վատ պաշտպանվեցինք։ Այնուհետև մյուս գոլերը բաց թողեցինք Վալվերդեի ու այլ խաղացողների վարպետության հետևանքով։ Ակնհայտ է, որ 0:3 հաշիվն ավելի լավ […]

Կուրտուան պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում 🎥

Տիբո Կուրտուան դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած դարպասապահը, հաստատում է Opta-ն։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3:0) բելգիացի դարպասապահը մրցաշարում կատարել է իր 3-րդ ասիստը` օգնելով աչքի ընկնել թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեին։ 33-ամյա դարպասապահը գերազանցել է Խոսե Ֆրանսիկո Մոլինայի («Դեպորտիվո», «Ատլետիկո Մադրիդ») և Օլիվեր Կանի ռեկորդը, որոնք մրցաշարում […]

Վինիսիուսն առաջարկել է Վալվերդեին իրացնել 11-մետրանոցը «Սիթիի» դեմ խաղում 🎥/📸

«Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3:0) Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեին առաջարկել է իրացնել 11-մետրանոցը, հայտնում է As-ը։ Այդուհանդերձ, ուրուգվայցի կիսապաշտպանը հրաժարվել է մոտենալ նշակետին։ 56-րդ րոպեին 11-մետրանոցից հարվածել է Վինիսիուսը, սակայն հյուրերին փրկել է դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Վալվերդեն, որն այդ պահին արդեն հեթ-տրիկ էր գրանցել, կարծել է, […]

«Չելսին» ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է կրկնել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» մրցակցի դաշտում 2:5 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին` կրկնելով ակումբի պատմության երկրորդ վատագույն ցուցանիշը, հաստատում է Opta-ն։ «Ազնվականները» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում միայն երկրորդ անգամ են մեկ խաղում 5 գոլ բաց թողել։ Նախորդ անգամ նման դեպք գրանցվել էր 2000թ. ապրիլի 18-ին` մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնային» պարտվելով 1:5 հաշվով։ […]

Անրի. «Միգուցե վերադարձնե՞մ մազերս, եթե հագնեմ «Ռեալի» մարզաշապիկը» 🎥

«Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց (3:0) հետո գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» մասին, հայտնում է CBS Sports Golazo-ն։ «Ես սիրում եմ «Բարսային», բայց պետք է արժանին մատուցել «Ռեալին»։ Ոչ ոք նման արդյունք չէր ակնկալում։ Ոչ ոք չէր սպասում, որ Վալվերդեն […]

Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել` չեմպիոնական գոտի նվաճելով 🎥

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Hype Brazil մրցաշարում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտում խեղդող հնարքով հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի Մոհամադ Մոկաևին։ Հաղթանակի շնորհիվ հայ մարտիկը նվաճել է Hype FC չեմպիոնական գոտին։ Ծառուկյանը ևս մեկ մենամարտ կանցկացնի մարտի 28-ին ԱՄՆ-ի Տամպա քաղաքում` RAF 07 մրցաշարում մրցելով ամերիկացի Ջորջիո […]

«Բուդյո Գլիմտի» հեքիաթը շարունակվում է! Նորվեգացիները շանս չտվեցին «Սպորտինգին» 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» «Ասպմիրա» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Ուլե Բլոմբերգն ու Կասպեր Հյոգը։ Հիշեցնենք, որ «Բուդե Գլիմտը» պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։ Կյետիլ Կնուտսենի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Բուդյոն ներկայացնող ակումբը նախորդ չորս խաղերում երկու անգամ […]

Խվիչան ճախրում է! ՊՍԺ-ն 5 գոլ խփեց «Չելսիին»` հաղթելով խոշոր հաշվով 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Փարիզյան գրանդից փայլեց Խվիչա Կվարացխելիան։ Վրաստանի ազգային հավաքականի վինգերը 62-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման` գրանցելով երկու գոլ և մեկ ասիստ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Բրեդլի Բարկոլիան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն և Վիտինիան։ «Ազնավականներից» աչքի ընկան Մալո […]

1 29 30 31 32 33 2,100