Եվրո-2024. Ֆրանսիան չկարողացավ կոտրել Լեհաստանի դիմադրությունը 🎥
Եվրո-2024-ի D խմբի երրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Լեհաստանի դեմ։ «Եռագույնները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն, իսկ լեհերի պատասխան գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Երկու գոլն էլ գրանցվեց 11-մետրանոցից։ Նշենք, որ Մբապեն Եվրոպայի առաջնություններում խփեց առաջին […]