Author Archives: Miqayel

Պաշտոնական. Ասթոն Վիլան խոշոր գումարով գնեց Չելսիի ֆուտբոլիստի տրանսֆերը

«Չելսիի» պաշտպան Յան Մատսենը կարեիրան կշարունակի «Ասթոն Վիլայի» կազմում, հայտնում է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Վիլան» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «ազնվականներին» վճարել է 44,5 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Ասթոն Վիլայի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք […]

Ուրարտուն պայմանագիր է կնքել Ռեալի ու Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստի հետ

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել մարոկկացի կիսապաշտպան Այուբ Աբուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել Բուլղարիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Պիրինից», որի կազմում մասնակցել է 35 հանդիպման։ Աբուն «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին սան է։ Նա 2013-15 թթ. եղել է «բլաուգրանայի», իսկ 2018-20 թթ.` «արքայական» ակումբի համակարգում։ Ֆուտբոլիստը 26 […]

Կաֆու. «Որքան շատ բրազիլացիներ լինեն ԱՊԼ-ում, այնքան մեր` աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը նվազում են»

Բարզիլիայի հավաքականի նախկին ավագ Կաֆուն խոսել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող բրազիլացիների մասին. «Կարծում եմ` որքան շատ բրազիլացիներ լինեն Պրեմիեր լիգայում, այնքան մեր` աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը նվազում են։ Պատկերացրեք, որ ԶԼՄ-ներն ամեն շաբաթ լվանում են ձեր ուղեղն` ասելով, որ դուք լավագույնն եք աշխարհում, մինչդեռ, իրականում, մոտ էլ չեք դրան։ Ես նախընտրում եմ իսպանաիան […]

Եվրո-2024-ի ֆավորիտներն` ըստ Opta-ի

Եվրո-2024-ի խմբային փուլի ավարտից հետո հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է մրցաշարի գլխավոր ֆավորիտներին։ Ըստ ընկերութթյան` 19,9 տոկոս հավանականությամբ Եվրոպայի չեմպիոն կդառնա Անգլիայի հավաքականը։ Իսպանիան (17,2) և Գերմանիան (15,8) եզրափակում են լավագույն եռյակը։ Տասնյակում տեղ են գտել նաև Ֆրանսիայի (13,4), Պորտուգալիայի (8,3), Նիդերլանդների (6,7), Իտալիայի (4,9), Ավստրիայի (3,9), Բելգիայի (2,3) և Շվեյցարիայի (2,2) հավաքականները։ Պայքարում […]

Փարիզ-2024. Ֆուտբոլի Իսպանիայի օլիմպիական հավաքականի հայտացուցակը

Հրապարակվել է ֆուտբոլի Իսպանիայի օլիմպիական հավաքականի` Փարիզ-2024-ի հայտացուցակը. Դարպասապահներ – Արնաու Տենաս (ՊՍԺ, Ֆրանսիա), Ժոան Գարսիա («Էսպանյոլ»), Ալեխանդրո Իտուրբե («Ատլետիկո Մադրիդ») Պաշտպաններ – Պաու Կուբարսի Էրիկ Գարսիա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Քրիստիան Մոսկերա («Վալենսիա»), Պաչեկո («Ալավես»), Խուանլու Սանչես («Սևիլիա»), Մարկ Պուբիլ («Ալմերիա»), Միգել Գուտյերես («Ժիրոնա»), Խուան Միրանդա («Բետիս») Կիսապաշտպաններ – Բենյատ Տուրիենտես («Ռեալ Սոսիեդադ»), Ալեքս Բայենա […]

Բարսելոնայից կարող է հեռանալ ևս մեկ ծագող աստղ

«Բարսելոնայի» երիտասարդական թիմի կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն կարող է կարիերան շարունակել պորտուգալական «Պորտուի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը սենեգալցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ են վարում։ «Բլաուգրանան» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից մտադիր է վաստակել նվազագույնը 15-16 մլն եվրո։ Կատալոնական ակումբը ցանկանում է գործարքում ներառել նաև երկու հավելյալ կետ։ «Բարսելոնան» պետք է պահպանի Ֆայեի […]

Փյունիկի, Նոայի, Ուրարտուի եվրագավաթային հանդիպումների ժամանակացույցը

Հայկական ակումբները շուտով պայքարը կսկսեն եվրագավաթային մրցաշարերում։ Այժմ ներկայացնում ենք «Փյունիկի», «Նոայի» ու «Ուրարտուի» հանդիպումների ժամանակացույցը։ Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ «Դինամո Մինսկ» (Բելառուս) – «Փյունիկ» (10.07, 22:45, Մեզելևեշդ, «Քաղաքային» մարզադաշտ) «Փյունիկ» – «Դինամո» (16.07, 20:00, Երևան, «Ուրարտու» մարզադաշտ) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլ «Նոա» – «Շկենդիա» (Հյ. Մակեդոնիա) (11.07, 20:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան […]

Կոպա Ամերիկա. Ուրուգվայը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Բոլիվիային🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը Իսթ Ռութերֆորդում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։ «Չարուան» հանդիպման ամբողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Մարսելո Բիելսայի գլխավորած հավաքականից մեկական գոլ խփեցին Ֆակունդո Պելիստրին,Դարվին Նունյեսը, Մաքսիմիլիանո Արաուխոն, Ֆեդերիկո Վալվերդեն ու Ռոդրիգո Բենտանկուրը։ C խմբում կայացել է ևս մեկ խաղ. Պանամա 2:1 ԱՄՆ Խումբն այժմ […]

Չեխիա – Թուրքիա խաղում մրցավարը ռեկորդային քանակի քարտ է ցույց տվել

Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Չեխիա – Թուրքիա (1:2) խաղում ռեկորդային քանակի քարտ է գրանցվել։ Հանդիպումը սպասարկած ռումինացի Իշտվան Կովաչը երկու թիմերի ֆուտբոլիստներին միասին վերցրած ցույց է տվել 19` երկու կարմիր, 17` դեղին քարտ։ Կովաչը չեխերի ֆուտբոլիստներ Անտոնին Բարակին ու Տոմաշ Խորիին պատժել է կարմիր քարտով։ Իվան Հաշեկի սաները նաև 7 դեղին քարտ են ստացել։ […]

Մամարդաշվիլին կրկնել է Եվրոների խմբային փուլում կատարած սեյվերի ռեկորդը

Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Պորտուգալիայի թիմի նկատմամբ։ Հանդիպման հերոսներից դարձավ վրացիների դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, որը 5 սեյվ կատարեց։ Opta-ն գրում է, որ այդ խաղից հետո 23-ամյա դարպասապահը կրկնել է Եվրոպայի առաջնությունների խմբային փուլում կատարած սեյվերի ռեկորդը։ Վրացի դարպասապահը Եվրո-2024-ի խմբային փուլում իր թիմին փրկել է 21 անգամ։ […]

1 298 299 300 301 302 1,903