Վալերի Ծառուկյանն առաջին գոլն է խփել Պարի ՆՆ-ի կազմում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում Նիժնի Նովգորոդի «Պարի ՆՆ»-ը տանը 2:4 հաշվով զիջել է Կազանի «Ռուբինին»։ Տանտերերի կազմից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը 71-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:3։ Ծառուկյանը այս տարվա ձմռանն է 100 հազար եվրոյով Վլադիկավկազի «Ալանիայից» տեղափոխվել «Պարի ՆՆ» […]