Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարում հաղթեց աշխարհի 11-րդ ռակետին🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (60-րդ ռակետ) Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ ԱՄՆ-ում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ փուլում 21-ամյա թենիսիստուհուն երեք սեթում 2:6, 6:2, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» 2017 թ. չեմպիոն Ելենա Օստապենկոյին (Լատվիա)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 36 րոպե։ […]