Ռոդրիգոն նվաճած գավաթների լուսանկարով է արձագանքել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չընդգրկվելուն 📸
Հեղինակավոր France Football պարբերականը սեպտեմբերի 4-ին հրապարակել է անհատական ամենահեղինակավոր մրցանակի` «Ոսկե գնդակի», 30 հավակնորդներին։ Հավակնորդների ցանկում անսպասելիորեն բացակայում է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Ռոդրիգոն։ 23-ամյա ֆուտբոլիստն այդ փաստին սոցցանցերում արձագանքել է նվաճած գավաթների լուսանկարով և «🤷🏾😂» էմոջիներով։ Ռոդրիգոն նախորդ մրցաշրջանում «արքայական» ակումբի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող, […]