Author Archives: Miqayel

Fastex Պրեմիեր լիգան նոր առաջատարով գնաց միջազգային դադարի 🎥/📸

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները։ Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Մոմո Յանսանեի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։ Գվինեացի հարձակվողը «Փյունիկին» վերջերս է միացել ու 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։ «Արարատ-Արմենիան» Չարենցավանում դրամատիկ ոչ-ոքի է գրանցել «Վանի» հետ։ «Վանին» 26-րդ րոպեին առաջ մղեց Պետրոս Ավետիսյանը` գրավելով […]

«Կոմոն» ջախջախիչ հաղթանակով ամրապդնվեց 4-րդ տեղում 🎥

Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Կոմոն» «Ջուզեպե Սինիգալիա» ստադիոնում 5:0 հաշվով ջախջախեց առաջնության ակնհայտ «Պիզային»։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ասանե Դիաոն, Անաստասիոս Դուվիկասը, Մարտին Բատուրինան, Նիկո Պասն ու Մաքսիմո Պերոնեն։ «Ջիալոբլուն» 57 միավորով ապրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ տեղում։ Մոտակա հետապնդող «Յուվենտուսն» ունի 54 միավոր։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռոման» 51 […]

Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը 📸

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում առաջին մարզումը կանցկացնի մարտի 22-ին` 18:00-ին։ Հավաքի առաջին օրը հավաքականի ճամբարին կմիանան հետևյալ ֆուտբոլիստները. Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները հավաքին կմիանան մարտի 23-24-ին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական […]

Սելարայանի գեղեցիկ գոլը չի օգնել «Բելգրանոյին» խուսափել պարտությունից 🎥

Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուրայի 11-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ռասինգին»։ Տանտերերից 54-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը հավասարեցրել է Լուկաս Սելարայանը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է 3-րդ գոլը։ Նա նաև 1 ասիստ է կատարել։ «Բելգրանոն» 19 միավորով B խմբում երկրորդ տեղում է, «Ռասինգը»` 18 միավորով 3-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Արգենտինայի հավաքականի հայտացուցակը 📸

Լիոնել Սկալոնին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Արգենտինայի ազգային հավաքական` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։ Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա), Խուան Մուսո («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա)։ Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ»), Գոնսալո Մոնտիել, Մարկոս Ակունյա (երկուսն էլ` «Ռիվեր Փլեյթ»), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Մարկոս […]

«Բորուսիան» 11 րոպեում 3 գոլ է խփել` կատարելով ֆանտաստիկ comeback 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ է տարել «Համբուրգի» նկատմամբ։ Տանտերերն ամբողջությամբ ձախողել են առաջին խաղակեսը։ Հյուրերից 19-րդ րոպեին Ֆիլիպ Օթելեն բացել է հաշիվը։ Անցավ ևս 19 րոպե, ու Ալբերտ Սամբի Լոկոնգան կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 45-րդ րոպեին էլ դորտմունդյան ակումբից հաշիվը կարող էր կրճատել Ֆելիքս Նմեչան, բայց […]

ՊՍԺ-ն փայլում է` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥

Ֆրանսիայի Լիգա 1-ի 27-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակից դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Նիցային»։ Փարիզյան գրանդից մեկական գնդակ են խփել Նունու Մենդեշը, Դեզիրե Դուեն, Դրո Ֆեռնանդեսն ու Ուորեն Զայիր-Էմերին։ Գործող չեմպիոնը 60 միավորով առաջին տեղում է, «Նիցան» 27 միավորով 15-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Թիկնիզյանի ասիստն ու «Ցրվենա Զվեզդայի» 9-րդ անընդմեջ հաղթանակը Սուպերլիգայում 🎥

Սերբիայի Սուպերլիգայի 28-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ռադնիչկի Նիշին»։ Տանտերերի երկրորդ գոլը խփել է Բրունո Դուարտեն` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ասիստը։ 26-ամյա լատերալը Սերբիայի ընթացիկ առաջնությունում 3-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 9-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Սուպերլիգայում և […]

«Միլանը» համառ ու գոլառատ պայքարում հաղթեց «Տորինոյին»` վերադառնալով երկրորդ տեղ 🎥

Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ «Ռոսոներիից» մեկական գոլ խփեցին Ստրահինյա Պավլովիչը, Ադրիեն Ռաբիոն ու Յուսուֆ Ֆոֆանան, թուրինյան ակումբից աչքի ընկան Ջովանի Սիմեոնեն և Նիկոլա Վլաշիչը։ Միլանյան գրանդը 63 միավորով վերադարձավ երկրորդ տեղ։ Առաջատարը 68 միավորով «Ինտերն» է, որն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու մարտի […]

«Չելսիի» կատարյալ ձախողումը! «Էվերթոնը» խոշոր հաշվով հաղթեց «ազնվականներին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։ Լիվերպուլը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Բետուն, մեկ գոլ էլ խփեց Իլման Նդիայեն։ Լոնդոնյան գրանդը բոլոր մրցաշարերում կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը։ Այդ խաղերում «ազնվականները» բաց են թողել 12 գոլ։ «Չելսին» 48 միավորով 6-րդն է, «Էվերթոնը» 46 միավորով 7-րդ տեղ բարձրացավ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

1 20 21 22 23 24 2,100