Author Archives: Miqayel

Վիկտոր Լինդելյոֆը ճանաչվել է ՇՎեդիայի տարվա ֆուտբոլիստ

Երկրորդ տարին անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդի» և Շվեդիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Վիկտոր Լինդելյոֆը ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ «Լոս-Անջելես Գալաքսիի» կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս մրցանակին արժանացել է 10 անգամ, սակայն արդեն 3 տարի է նա այս մրցանակից մնում է անմասն։ Նշենք, որ Լինդելյոֆն այս մրցաշրջանում ՄՅՈԻ-ի կազմում ԱՊԼ-ի շրջանակներում մասնակցել է 11 հանդիպման։

Ճաղարյան. Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է կանգնած

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակի մասին: Ըստ Ճաղարյանի՝ Աբրահամ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկելու խնդիր չկա: «Այն, ինչ եղավ՝ ոչնչից աղմուկ էր, փոթորիկ մի բաժակ ջրում»,- նշել է Ճաղարյանը Աբրահամ Խաշմանյանի […]

Հայտնի է Հայաստան-Հունաստան խաղի մրցավարական անձնակազմը

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է FFA.am-ը, խաղը կսպասակեն լեհ մրցավարական բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։

Սթերլինգը հեռացվել է Անգլիայի հավաքականից

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Սթերլինգը չի օգնի Անգլիայի հավաքականին ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Մոնտենեգրոյի դեմ խաղում։ Ըստ The Gurdian-ի՝ ֆուտբոլիստը հեռացվել է Անգլիայի հավաքականից մարզչական շտաբի որոշմամբ։ Նման քայլի պատճառ է դարձել այն, որ Սթերլինգը հավաքականի ճամբարում բախում է ունեցել «Լիվերպուլի» կենտորնական պաշտպան Ջո Գոմեսի հետ։ Ստերլինգը, դեռևս զայրացած լինելով նախօրեին «Լիվերպուլի» […]

Խավի Ալոնսոն հայտնվել է Բավարիայի shortlist-ում

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Լիվերպուլի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին հենակետային կիսապաշտպան Չաբի Ալոնսոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան», որը վերջերս է հեռացրել գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին։ Ալոնսոն ներկա պահին մարզում է «Ռեալ Սոսիեդադ» երկրորդ թիմը։ Հիշեցնենք, որ 2014-17 թթ․ Ալոնսոն հանդես է եկել «Բավարիայի» կազմում։ Ըստ տեղեկությունների՝ մյունխենյան ակումբը գլխավորելու գլխավոր թեկնածուն մնում է «Տոտենհեմի» […]

Կայացել է Իսպանիայի սուպերգավաթի վիճակահանությունը

Իսպանիայի սուպերգավաթն այս մրցաշրջանից սկսած անց է կացվելու նոր ձևաչափով։ Մրցաշարը տեղի կունենա հունվարի 8-ից 12-ը Սաուդյան Արաբիայում, որին կմասնակցեն Երկրի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան», գավաթակիր «Վալենսիան», ինչպես նաև երկու մադրիդյան ակումբները՝ «Ռեալը» և «Ատլետիկոն»։ Երեկ կայացել է կիսաեզրափակչի վիճակահանությունը․ «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» «Բարսելոնա» – «Աթլետիկո Մադրիդ» Կիսաեզրափակիչ հանդիպումները կայանան հունվարի 8-ին և 9-ին, իսկ […]

Ռենի 17-ամյա կիսապաշտպանը հայտնվել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

Ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգան կարիերան կարող է շարունակել եվրոպական թոփ ակումբում։ Այս մասին տեղեկացնում է L՛Equipe-ը: Ըստ աղբյուրի՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոն»։ Նշվում է, որ «Ռենը» խաղացողին գնահատում է 30 մլն եվրո։ Կամավինգան հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական՝ Մոլդովայի ու Ալբանիայի հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին […]

Մանչեսթեր Յունայթեդի լեգենդը կապվել է իրենից 15 տարի փոքր մոդելի հետ

Մանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը հանդիպում է մի կնոջ հետ, ով իրենից 15 տարով փոքր է։ Համակրելի կինը Հելեն Սթելլինգ Հոլթն է, ով մասնագիտությամբ DJ է։ Ըստ The Sun-ի՝ նա բազմիցս հանդես է եկել Իբիցայում, Մալյորկայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև պարբերաբար Անգիլայում հանդես է եկել մասնավոր միջոցառումների ժամանակ, որտեղ էլ հավանաբար Գիգզը հանդիպել է նրան։ […]

Տղան աղջկա հետ ժամադրության ընթացքում դիտել է ֆուտբոլ և մնացել աննկատ (լուսանկար)

Բրիտանացի երկրպագուին անհավատալի միտք է հաջողվել իրագործել։ Նա աղջկա հետ հանդիպման ընթացքում դիտել է ֆուտբոլ և մնացել է աննկատ։ Ըստ Daily Star-ի՝ տղամարդը հանդիպման է գնացել հնարամիտ մտքով։ Խաղի ուղիղ հեռարձակումը ներբեռնել է հեռախոսի մեջ՝ հեռախոսը դնելով գլխարկի ներսում՝ պառկած վիճակում։ Եվ որպեսզի աղջիկը ոչինչ չնկատի և չկասկածի, համարձակ տղան սեղանին է դնում ևս մեկ […]

1 2,075 2,076 2,077 2,078 2,079 2,100