Մանչեսթեր Յունայթեդի լեգենդը կապվել է իրենից 15 տարի փոքր մոդելի հետ

Մանչեսթեր Յունայթեդի լեգենդը կապվել է իրենից 15 տարի փոքր մոդելի հետ

12/11/2019 - 11:58

Մանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը հանդիպում է մի կնոջ հետ, ով իրենից 15 տարով փոքր է։ Համակրելի կինը Հելեն Սթելլինգ Հոլթն է, ով մասնագիտությամբ DJ է։

Ըստ The Sun-ի՝ նա բազմիցս հանդես է եկել Իբիցայում, Մալյորկայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև պարբերաբար Անգիլայում հանդես է եկել մասնավոր միջոցառումների ժամանակ, որտեղ էլ հավանաբար Գիգզը հանդիպել է նրան։

Հոլթի մյուս մասնագիտությամբ ֆիտնեսի մարզիչ է։ 45-ամյա Գիգզի ընկերուհին կանոնավոր հետևում է իր մարմնին։

«Նա կանոնավոր մարզվում է և ունի զարմանալի մարմին։ Նա և Ռայանն ունեն ընդհանուր ընկերներ, նրանք մտերմացել են տարբեր միջոցառումների ընթացքում հանդիպելսի։ Նրանց սիրավեպը նոր է սկսվել, սակայն նրանք արդեն դարձել են ԱՊԼ ֆուտբոլիստների կանանց հիմնական խոսակցության առարկան»,- եզրափակում է The Sun-ը։

Գիգզը իր կնոջից բաժանվել է այն բանից հետո, երբ 2016 թվականին քնել էր իր հարազատ եղբոր կնոջ հետ։ Այդ իրադարձությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ամբող Մեծ Բրիտանիայում։

Հիշեցնենք, որ Ռայան Գիգզը ՄՅՈՒ-ի կազմում հանդես է եկել 1990-2014 թվականների ընթացքում, որի կազմում դարձել է ԱՊԼ-ի 13-ակի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ տիրացել է Չեմպիոնների լիգայի գավաթին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023