Ռոման Բերեզովսկին նշանակվել է Սոչիի գլխավոր մարզչի պաշտոնակատար
Ռուսաստական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինը պաշտոնանկ է արվել; Ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Նշվում է, որ նախկին դարպասապահը թիմի ղեկին մնալու է 3 տուր՝ նախքան ձմեռային դադարը։ Բերեզովսկին 2019 թվականի ամռանից աշխատում է «Սոչիում»՝ որպես դարապասապահների մարզիչ։