Author Archives: Miqayel

ՉԼ. Ատլետիկոյի կատարյալ ֆիասկոն! Բենֆիկան ջախջախեց մադրիդյան ակումբին 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկան» «Դա Լուժ» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Պորտուգալական ակումբը պարզապես շոկի ենթարկեց մրցակցին և ջախջախեց 4:0 հաշվով։ «Արծիվներից» մեկական գոլ խփեցին Քերեմ Ակթյուրքօղլուն, Անխել Դի Մարիան, Ալեքսանդր Բահն ու Օրկան Կյոկչուն։ Բրունու Լաժեի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակն է տարել հիմնական փուլում և 6 միավորով երրորդ տեղում է։ […]

Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսը Ինտեր Մայամիին չեմպիոնական տիտղոս պարգևեց🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 32-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Կալամբուս Քրյուին»։ «Ինտեր Մայամիի» հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը դարձավ դուբլի հեղինակ ու մեծածես նպաստեց իր թիմի հաղթանակին։ Խերարդո Մարտինոյի գլխավորած մեկ գոլ էլ խփեց ուրուգվայցի աստղային հարձակվող Լուիս Սուարեսը։ «Կալամբուս Քրյուի» երկրորդ գոլը խփել է […]

Յուվենտուսի անհավանական comeback-ը 10 ֆուտբոլիստներով Լայպցիգի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Հանդիպումն անչափ անցավ անչափ լարված ու թրիլերային պայքարում, որն ավարտվեց թուրինյան ակումբի 3:2 հաշվով անհավանական հաղթանակով։ Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին «Լայպցիգից» բացեց Բենյամին Շեշկոն, որին «բյանկոներիները» 50-րդ րոպեին պատասխանեցին Դուշան Վլահովիչի դիպուկ հարվածով։ 59-րդ րոպեին տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի պատճառով դաշտից հեռացվեց իտալական […]

Լիլը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Մադրիդի Ռեալ 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց ֆրանսիական «Լիլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. «Լիլը» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 45+3-րդ րոպեին խփեց Ջոնաթան Դևիդը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Բրունո Ժենեզիոյի գլխավորած թիմը մրցաշարի հիմնական փուլում տարավ առաջին հաղթանակը և 3 միավորով բարձրացավ 18-րդ տեղ, «արքայական» […]

Այսօր մեկնարկելու է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը

Այսօր` հոկտեմբերի 2-ին, մեկնարկելու է նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցաշարի` Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը։ Ներկայացնում ենք առաջին տուրի խաղացանկը. Հոկտեմբերի 2 «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) – «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա)` 18:30 «Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա) – «Ցելյե» («Սլովենիա)` 18:30 Հոկտեմբերի 3 «Աստանա» (Ղազախստան) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիիա)` 20:45 «Դինամո Մինսկ» (Բելառուս) – «Հարթս» (Շոտլանդիա)` 20:45 «Լեգիա» (Լեհաստան) – «Բետիս» […]

Դոնարումայի մղձավանջը. Արսենալը հաղթեց ՊՍԺ-ին🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնում, որտեղ «Արսենալը» մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Առաջին կեսում «զինագործները» երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու կարողացան առավելությունը պահել մինչև վերջ։ Միկել Արտետայի թիմից 20-րդ րոպեին հաշիվը բացեց Կայ Հավերցը, իսկ 35-րդ րոպեին Բուկայո Սական մեծացրեց իր թիմի առավելությունը։ Նշենք, որ բաց թողած երկու գոլում հսկայական […]

ՉԼ. Բարսելոնան առաջին հաղթանակ տարավ` ջախջախելով Յանգ Բոյսին 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» ստադիոնում մրցեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյսի» դեմ։ «Բլաուգրանան» հանդիպման հենց մեկնարկից տիրեց նախաձեռնությանն ու մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ինիգո Մարտինեսը, իսկ մրցակցի պաշտպան Մեհդի Կամարան գրավեց սեփական դարպասը։ Կատալոնական ակումբն առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների […]

Բորուսիա Դորտմունդը անհավանական հաշվով ջախջախեց Սելթիկին 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց շոտլանդական «Սելթիկի» դեմ։ Գերմանական գրանդը պարզապես անհավանական հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 7:1 հաշվով։ Նուրի Շահինի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Ադեյեմին, Սերու Գիրասին դուբլ գրանցեց, մեկական գոլ էլ խփեցին Էմրե Ջանն ու Ֆլեիքս Նմեչան։ «Կելտերի» հեղինակության գնդակը գրանցվել է Դայզեն […]

ՉԼ. Բրեստը շոկի ենթարկեց Զալցբուրգին` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում ֆրանսիական «Բրեստը» հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Զալցբուրգի» դեմ։ «Բրեստը» պարզապես շոկի ենթարկեց «ցլերին» և ջախջախեց 4:0 հաշվով։ Էրիկ Ռուայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Աբդալա Սիման, մեկական գոլ խփեցին Մահդի Կամարան ու Մատիաշ Լաժեն։ Հանդիպման հերոսներից էր նաև «Բրեստի» դարպասապահ Մարկո Բիզոտը, որը կատարեց 7 սեյվ։ «Ծովահենները» երկրորդ հաղթանակը տարան […]

Սևիկյանի տպավորիչ անցումն ու ասիստը Լոկոմոտիվի կազմում 🎥

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Լոկոմոտիվը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։ «Երկաթուղայինների» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 9-րդ րոպեին հարձակման աջ եզրով տպավորիչ անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Սերգեյ Պինյաևին 23-ամյա Սևիկյանը փոխարինվեց 78-րդ րոպեին։ Մոսկովյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Միխայիլ […]

1 201 202 203 204 205 1,878