Author Archives: Miqayel

Նոան մեկ սեղանի շուրջ նստելու և քաղաքակիրթ ձևով բանակցելու կոչ է արել

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», կապված ֆուտբոլային նախորդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ, հանդես է եկել հայտարարությամբ։ ««Նոա» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան երկրպագուների և լրատվամիջոցների, հայտնում է հետևյալը. «Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։ Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության […]

Էդուար Սպերցյանի ֆանտաստիկ գոլը տուգանայինի իրացումից հետ 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Կրասնոդարը» տնային խաղում 4:0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։ Տանտերերի երրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 79-րդ րոպեին աչքի ընկավ տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով։ 24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում խփեց 6-րդ գոլը, իսկ «Կրասնոդարը» 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Մանչեսթեր Յունայթեդն ու Չելսին չպարզեցին հաղթողին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մրցեց «Չելսիի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գոլով։ «Կարմիր սատանաներից» հաշիվը 70-րդ րոպեին բացեց Բրունու Ֆերնանդեշը, որին «ազնվականները» 74-րդ րոպեին պատասխանեց Մոյզես Կայսեդոյի դիպուկ հարվածով։ «Չելսին» միավորների քանակը հասցրեց 18-ի և բարձրացավ 4-րդ տեղ, «Յունայթեդը» 12 միավորով 13-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]

Բարսելոնան շարունակում է տպավորել` վստահ խաղով հաղթելով Էսպանյոլին 🎥

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Արդեն առաջին խաղակեսում «բլաուգրանան» վճռեց հանդիպման ելքն ու նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Դանի Օլմոն, մեկ գոլ էլ խփեց Ռաֆինիան։ «Էսպանյոլից» 63-րդ րոպեին հեղինակության գոլը խփեց Խավի Պուադոն։ «Բարսելոնան» հաղթեց 3:1 հաշվով և 33 […]

Բարսելոնա – Էպսանյոլ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում կկայանա կատալոնական հերթական դերբին. «Բարսելոնան» կընդունի «Էսպանյոլին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկբարկի 19:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ատալանտան կանգնացրեց Նապոլիին` խոշոր հաշվով հաղթելով արտագնա խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Ատալանտան» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց առաջնության առաջատար «Նապոլիի» դեմ։ Բերգամոն ներկայացնող ակումբը շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը։ Խաղավերջում Մատեո Ռետեգին ևս մեկ գնդակ ուղարկեց նեապոլյան ակումբն ու դրեց հանդիպման վերջակետը` 3:0։ Նշենք, որ Ռետեգին Իտալիայի ընթացիկ առաջնությունում 11 […]

Հայտնի է, թե ինչ է Ֆլիկն ասել Էլ կլասիկոյի ընդմիջմանը Բարսելոնայի ֆուտբոլիստներին

Հայտնի է դարձել, թե իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայացած Էլ կլասիկոյի ընդմիջմանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ինչ է ասել իր սաներին. «Յուրաքանչյուր ոք, ով կնահանջի թեկուզ մեկ մետր, ես կփոխարինեմ նրան»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կայացած խաղում «Բարսելոնան» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 4:0 հաշվով հաղթել է Մադրիդի […]

Լուկաս Սելարայանի հիասքանչ գոլն Ալ Ֆաթեհի կազմում 🎥

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական դաշտում մրցեց «Ալ Ֆայհայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 54-րդ րոպեին հիասքանչ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու հավասարեցրեց հաշիվը։ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփել է առաջին գոլը։ Յենս Գուստաֆսոնի գլխավորած թիմը միավորների […]

Բարսեղյանի 10-րդ գոլը Սլովակիայի առաջնությունում 🎥

Սլովակիայի Nike Liga-ի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Սլովանը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Պոդբրեզովայի» նկատմամբ։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 83-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու դրեց հանդիպման վերջակետը։ 31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում խփեց 10-րդ գոլն ու վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 31 […]

FAF-ը բողոքի հերթական ակցիաներն է իրականացրել 🎥

«Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական ճակատը նոյեմբերի 2-ին Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումների ժամանակ բողոքի հերթական ակցիաներն է իրականացրել։ Շարժման անդամները նախ «Արարատ» – «Փյունիկ» (0:2) հանդիպման ժամանակ ներխուժել են «Հանրապետական», ապա ԲԿՄԱ – «Արարատ-Արմենիա» հանդիպման (2:4) ժամանակ` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ։ FAF-ի անդամների կողմից հնչել են «հեռացի՛ր», «մինչև վերջ», «փոխենք հիմա, հաղթենք […]

1 183 184 185 186 187 1,877