Author Archives: Miqayel

Ո՞վ կստանա ոսկե գնդակը. Մեսսի՞, Ռոնալդու՞, թե Վան Դեյկ?

Ներկայացնում ենք տեսանյութ ոսկե գնդակի հավակնորդների մասին։ Ո՞վ կարժանանա բաղձալի մրցանակին, ո՞վ է ամենաշատը արժանացել այս պատվավոր մրցանակին. մանրամասն վերլուծում ենք բոլոր 3 հավակնորդների խաղը, խոսում ենք հավանական բոլոր սյուժեներից և մեր շեշտադրումներն ենք անում։ Պայքարը գնալով թեժանում է. Ռոնալդու՞, Մեսսի՞, թե՞ Վան Դեյկ, ո՞վ կլինի հաղթողը։

Հայտնի է, թե որքան կբացակայի Ուսման Դեմբելեն

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկատվություն է ստացել Ուսման Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ։ Ֆրանսիացի եզրային հարձակվողը Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» դեմ հանդիպման ժամանակ աջ ոտքի ազդրի վնասվածք է ստացել։ Ըստ տեղեկությունների՝ վինգերը բաց կթողնի 10 շաբաթ, ինչի պատճառով բաց կթողնի նաև դեկտեմբերի 18-ին կայանալիք «Էլ կլասիկոն»։ Ավելի վաղ, AS պարբերականը հաղորդել էր, որ խաղացողի ապաքինման համար կպահանջվի 5 շաբաթ, […]

Ֆաբինիոն երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը՝ 26-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն վնասվածքի պատճառով կբացակայի 6-8 շաբաթ։ Հենակետային կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Նապոլիի» դեմ հանդիպման ժամանակ վնասել է խաչաձև կապանները՝ փոխրինվելով առաջին խաղակեսում։

Լևանդովսկին ճանաչվել է ՉԼ 5-րդ տուրի լավագույն խաղացող

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով «Ցրվենա Զվեզդայի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ 15 րոպեում դրաձավ պոկերի հեղինակ՝ 4 անգամ գրավելով տանտերերի դարպասը։ Նշենք նաև, որ Լևանդովսկին առաջ է անցել Լիոնել Մեսսից, Կեյլոր Նավասից, ինչպես նաև Ռոմելու […]

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի որկավորման փուլի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հանրության դատին է հանձնել Եվրո-2020-ի որակավորման փուլի խորհրդանշական հավաքականը, որտեղ երկուական ներկայացուցիչ ունեն Անլգիայի և Նիդերլանդների հավաքականները, իսկ մյուս 7 ֆուտբոլիսները տարբեր հավաքականներից են։ Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Անդրեյ Պյատով (Ուկրաինա) Պաշտպաններ – Սերխիո Ռամոս (Իսպանիա), Մերիհ Դեմիրալ (Թուրքիա), Ռագնար Սիգուրդսոն (Իսլանդիա) Կիսապաշտպաններ – Յոհանիս Կուսուլոս (Կիպրոս), Էրան Զահավի […]

Ո՞վ է ՀՖՖ հավանական նոր նախագահը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ և Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է: Մեր աղբյուները պնդում են նաև, որ ֆուտբոլային աշխարհի ներայացուցիչների մեծ մասի թեկնածությունը կանգնել է Գրիգորյանի վրա, […]

Դիեգո Սիմեոնեն, հնարավոր է, գլխավորի ՊՍԺ-ն

Ըստ SportBild պարբերականի՝ ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է թիմ հրավիրել «Ատլետիկո Մադրիդի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։ Փարիզյան ակումբի գլխավոր նպատակը մնում է Չեմպիոնների լիգայի գավաթը և թիմի ղեկավարությունը կարծում է, որ «Էլ չոլոյի» հետ ակումբը կարող է հասնել բաղձալի նվաճմանը։ Եթե Սիմեոնեն նշանակվի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ, թիմի ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի ձեռք բերեն Անտուան […]

Պաշտոնական․ Արսենալը հայտարարեց Ունայի Էմերիի պաշտոնանկության մասին

Իչպես տեղեկացնում է Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը՝ ակումբի ղեկավարությունը Ունայի Էմերիին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել «Զինագործների» նախկին կիսապաշտպան Ֆրեդերիկ Յունգբերգն, ով ընգկրված էր Էմերիի մարզչական շտաբում՝ որպես օգնական։ Նշենք, որ «Արսենալը» անգլիական Պրեմպիեր լիգայի 13 խաղերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ Բոլոր մրցաշարերը միասին վերցրած «Արսենալը» […]

Գվարդիոլա․ «Սկզբում ոսկե գնդակը կտան Մեսսիին, իսկ այնուհետև կօգտվեն VAR համակարգից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սրամտել է Ոսկե գնդակի թեմայի շուրջ։ «Վստահ եմ՝ ոսկե գնդակը սկզբում կհանձնեն Մեսսիին, իսկ այնուհետև կօգտվեն VAR համակարգից, կվերանայեն, և մրցանակը կհանձնեն Վիրջիլին»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջ է բերում Eurosport-ը։ Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան այս խոսքերով նկատի է ունեցել, որ VAR համակարգի օգնությամբ «Լիվերպուլի» օգտին որոշումներ են կայացվում։ Ոսկե գնդակի […]

Հայաստանի հավաքականի նահանջը շարունակվում է

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է նոյեմբեր ամսվա հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Նախորդ թարմացման համեմատ, Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։ Այս նահանջը տրամաբանական է, քանի որ նոյեմբեր ամսին Հայաստանի հավաքականը երկու պարտություն է կրել։ Նախ նոյեմբերի 15-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեցինք Հունաստանի հավաքականին, ապա նոյեմբերի 18-ին՝ հյուրընկալվելիս 1։9 Իտալիայի […]

1 1,836 1,837 1,838 1,839 1,840 1,877