Author Archives: Miqayel

Ատլետիկոն վերջապես հաղթում է?

Մադրիդի «Ատլետիկոն» Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Օսասունայի» դարպասը։ «Հնդկացիներին» հաղթանակ պարգևեցին Ալվարո Մորատայի և Սաուլի գոլերը։ Նախքան այս հաղթանակը, Դիեգո Սիմեոենի սաները Լա լիգայի շրջանակում երեք անընդմեջ հանդիպում չէին կարողանում տոնել հաղթանակ։ Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 29 միավոր՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ «Օսասունան» 23 միավորով զբաղեցնում […]

Մանչեսթեր Սիթիին և Միլանին հետաքրքրել է U-19 Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն

Ինչպես տեղեկացնում է calciomercato-ն՝ «Ատալանտայի» հարձակվող Ռոբերտո Պիկոլին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Իտալիայի պատանեկան հավաքականի խաղացողը հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիին» և «Միլանին»։ Նշենք, որ Պիկոլին 6 գոլով U-19 Չեմպոինների լիգայի խմբային փուլի լավագույն ռմբարկուն է։ «Ատալանտան» U-19 Չեմպոինների լիգայի C խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում։

Մոհամեդ Սալահը գերազանցել է Լուիս Սուարեսի ցուցանիշը

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» Մոհամեդ Սալահի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով առավելության հասավ «Վոթֆորդի» նկատմամբ։ 27-ամյա եգիպտացու համար «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում դարձան 83-րդ և 84-րդը՝ անցկացրած 126 խաղում։ Այսպիսով, Սալահ գերազանցեց «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսի ցուցանիշը, ով մերսիսայդյան ակումբի կազմում 133 խաղում դարձել էր 82 գոլի հեղինակ։

Սուլշերը հանդիպել է Էրլինգ Հալանդի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում հետաքրքրություն ցուցաբերել «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ուրբաթ երեկոյան եղել է Զալցբուրգում։ Նորվեգացի մասնագետը այնտեղ էր, որպիսի անձամբ փորձի համոզի տաղանդավոր հարձակվողին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սուլշերը շտապ հանդիպել է հարձակվողի հետ այն բանից հետո, երբ Հալանդը բանակցություններ է վարել […]

Յուլիան Նագելսմանի յուրահատուկ ցուցանիշը

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլաին Նագելսմանը Բունդեսլիգայի շրջանակում հաղթել է բոլոր 24 թիմերին, որոնց դեմ հանդիպել է երբևէ։ Վերջին ակումբը, որին Նագելսմանը դեռևս չէր հաղթել «Ֆորտունա-Դյուսելդորֆն էր»։ Երեկ կայացած խաղում «Լայպցիգը» 0։3 հաշվով հյուրընկալվելիս հաղթանակ տարավ։ «Լայպցիգը» վաստակեց 33 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական։ Հաջորդ հանդիպումը «ցլերն» անցկացնելու են դեկտեմբերի 17-ին՝ Դորտմունդում հյուրընկալվելով տեղի «Բորուսիային»։ Նշենք […]

Նագելսմանի թիմը խնդիրներ չունեցավ՝ բարձրանալով առաջին հորիզոնական?

Բունդեսլիգայի 15-րդ տուրի հերթական հանդիպման շրջանակում Դյուսելդորֆի «Մերկուրի Շպիլ-Արենայում» «Ֆորտունան» ընդունել էր առաջնության առաջատարներից «Լայպցիգին»։ Յուլաին Նագելսմանի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։ «Լայպցիգի» կազմից աչքի ընկան Պատրիկ Շիկը, Տիմո Վերներն ու Նորդի Մուկիելեն։ Տանելով հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ «Լայպցիգը» շրջանցեց «Բորուսիա Մյունխենգլադբախին» և 33 միավորով ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական։ Վերջինս իր հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի […]

Ռեալի հայտացուցակը Վալենսիայի դեմ խաղի համար

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կյուրընկալվի «Վալենսիային»։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք հայտավորված են լինելու այդ հանդիպմանը․ Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 23։55-ին և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաալիքի ուղիղ եթերով։

Գատուզոյի նորամուտն անհաջող էր?

«Նապոլին» շարունակում է իր երկրպագուներին հիասթափեցնել։ Ջենարո Գատուզայի նորամուտի խաղում նեապոլիտանական ակումբը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Պարմային»՝ առանց հաղթանակների շարքը հասցնելով 8-ի։ «Պարմային» հաղթանակ պարգևեցին Դեյան Կուլսևսկիի և Ժերվինիոյի գոլերը, վերջինս հաղթական գնդակը հեղինակել է մրցավարի կողմից ավելացրած 3-րդ րոպեին։ «Նապոլիի» միակ գնդակը 64-րդ րոպեին խփել է Արկադիուշ Միլիկը։ Այս հաղթանակից հետո «Պարման» […]

Բավարիայում Ռոբբենին փոխարինել է Կոուտինիոն (ծաղրանկար)

Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 6։1 հաշվով առավելության է հասել «Վերդերի» նկատմամբ։ Այդ խաղում մյունխենցիների կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում խփած երկրորդ և երրորդ գոլերը բավակնին տպավորիչ են ստացվել։ Zezo cartoons հանրահայտ ֆեյսբուքյան էջը այս թեմայով հիանալի ծաղրանկար է պատրաստել .

Բավարիան ու Բորուսիան ճախրում են?

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում արդեն ավարտվել 6 հանդիպում։ Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդհատեց անհաջող հանդիպումները շարքը՝ «Ալյանց Արենա» մարզադաշտում 6։1 հաշվով առավելության հասնելով «Վերդերի» նկատմամբ։ Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինիոն, առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի, իսկ Թոմաս Մյուլերը՝ մեկ գոլի հեղինակ։ Հյուրերի կազմից միակ գնդակը հեղինակել է Միլոտ Ռաշիկան՝ շեշտակի […]

1 1,820 1,821 1,822 1,823 1,824 1,878