Author Archives: Miqayel

Ինչպես է Բարսելոնան շնորհավորել չինական նոր տարին?

Կատալոնական «Բարսելոնան» Twitter-ի պաշտոնական էջում անիմե տեսահոլովակ է հրապարակել՝ այդ կերպ շնորհավորեով չինացիների Ամանորը։ Նշենք, որ Չինաստանն այս տարի Ամանորը նշում է այսօր՝ հունվարի 25-ին։

Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը այս տարվա սկզբին մնացել էր առանց ակումբի։ Վերջին ակումբը, որտեղ պաշտպանը հանդես է եկել եղել է «Այաչոն», որը, սակայն խզել էր հայ խաղացողի հետ պայմանագիրը։ Treize-ն հայտնում է, որ Անդոնյանը պայմանագիր է ստորագրել «Մարտիկ» ակումբի հետ: «Մարտիկը» հանդես է գալիս նշանակությամբ 4-րդ՝ ազգային-2 D դիվիզիոնում։

FA cup. հայտնի է դարձել 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը

Անգլիայի գավաթի շրջանակում մեկնարկել է 1/16 եզրափակիչը։ Երեկ՝ ուշ երեկոյան, կայացել է 2 հանդիպում, որի արդյունքում հայտնի է դարձել 1/8 եզրափակիչ դուրս եկած առաջին թիմի անունը։ Չեմպիոնշիփը ներկայացնող ՔՊՌ-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Շեֆիլդ Ունեսդեյին»։ Հյուրերը հաղթեցին 1։2 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Մյուս խաղում «Նորթհեմպտոնն» ընդունել էր «Դերբի Քաունթինն»։ Խաղն ավարտվեց գոլազուրկ՝ 0։0 […]

Էրլինգ Հալանդը Բունդեսլիգայի երկու ռեկորդ է սահմանել

Երեկ՝ հունվարի 24-ին, Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։ Դորտմունդցիներ վերջին երկու գնդակները հեղինակեց թիմի նորեկ 19-ամյա Էրլինգ Հալանդը, ով փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեն։ Նախորդ տուրում «Աուգսբուրգի» դեմ խաղում նորվեգացին փոխարինման դուրս գալով՝ դարձել էր 3 գոլի հեղինակ։ Այսպիսով, նորվեգացի «մարդասպանը» դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին […]

Վերակենդանացող Միլան ?

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկել է 21-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընակվել էր հետնապահների թվում ընթացող «Բրեշիային»։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում Ստեֆանո Պիոլիի սաներին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել։ Հանդիպման հերոսը կրկին դարձավ Անտե Ռեբիչը, ով երկրորդ տուրն անընդմեջ խաղում դուրս գալով փոխարինման, հաղթանակ է պարգևում իր թիմին։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց […]

Նորվեգացի մարդասպան?

Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց հետնապահների թվում ընթացող «Քյոլնին»։ Հանդիպման հաշիվը բացվեց հենց առաջին րոպեին։ Այս մրցաշրջանում հերթական գոլային փոխանցումը կատարեց Ջեյդոն Սանչոն, իսկ աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրոն։ 29-րդ րոպեին լուսատախտակին արդեն վառվում էր 2։0 հաշիվը։ «Իշամեղուների» առավելությունը կրկնապատկեց թիմի ավագ Մարկո Ռոյսը։ Երկրորդ խաղակեսում գոլային հրավառությունը […]

Բարսելոնան միացել է Քրիստիան Էրիկսենի համար մղվող պայքարին

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, կատալոնական «Բարսելոնան» նույնպես միացել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի համար մղվող պայքարին և ցանկանում է 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ, դանիացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Միլանի «Ինտերի» կազմում։ Երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ «Տոտենհեմն» ու «Ինտերը» տրանսֆերի հարցում համաձայնության են հասել, իսկ խաղացողը ակումբի […]

Daily Star․ «Չելսին ու Վեսթ Հեմը հրաժարվել են ռուս հարձակվողին ձեռք բերելու մտքից»

Լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Վեսթ Հեմը» այլևս չեն հետաքրքրվում Ռուսաստանի հավաքականի և ԲՄԿԱ-ի կենտրոնական հարձակվող Ֆյոդոր Չալովի ծառայություններով։ Որոշ աղբյուրների տեղեկություններով, այս երկու ակումբները ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել են ձեռք բերել 21-ամյա հարձակվողին։ Սակայն, Daily Star-ը հաղորդում է, որ ռուս հարձակվողը ձմռանը միանշանակ չի տեղափոխվի ԱՊԼ։ ԲԿՄԱ-ն համաձայն չէ խաղացողին բաց թողնել վարձակալությամբ, […]

Բորուսիա Դորտմունդ – Քյոլն․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում այսօր՝ հունվարի 24-ին, մեկնարկում է 24-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կընդունի «Քյոլնին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։30։ Խաղի ընթացքին կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ալեքսանդր Զինչենկոն խոսել է իր և Դե Բրոյնեի նմանության մասին

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն պատմել է մի շարք դեպքեր, երբ իրեն շփոթել են իր թիմակից Կևին դե Բրոյնեի հետ․ «Մեզ երկվորյակներ են անվանո՞ւմ։ Ես սովորել եմ դրան։ Եղել են դեպքեր, երբ ես իջել եմ աբտոբուսից և երկպրագուները բացականչել են․ «Կևի՛ն, Կևի՛ն, ստորագրություն կտա՞ս»։ Ես պտտվել եմ, իսկ իրենց արձագանքն այսպիսին է եղել․ «Գրո՜ղը […]

1 1,785 1,786 1,787 1,788 1,789 1,889