Daily Star․ «Չելսին ու Վեսթ Հեմը հրաժարվել են ռուս հարձակվողին ձեռք բերելու մտքից»

Daily Star․ «Չելսին ու Վեսթ Հեմը հրաժարվել են ռուս հարձակվողին ձեռք բերելու մտքից»

24/01/2020 - 23:11

Լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Վեսթ Հեմը» այլևս չեն հետաքրքրվում Ռուսաստանի հավաքականի և ԲՄԿԱ-ի կենտրոնական հարձակվող Ֆյոդոր Չալովի ծառայություններով։

Որոշ աղբյուրների տեղեկություններով, այս երկու ակումբները ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել են ձեռք բերել 21-ամյա հարձակվողին։ Սակայն, Daily Star-ը հաղորդում է, որ ռուս հարձակվողը ձմռանը միանշանակ չի տեղափոխվի ԱՊԼ։

ԲԿՄԱ-ն համաձայն չէ խաղացողին բաց թողնել վարձակալությամբ, իսկ երկու լոնդոնյան ակումբներն էլ պատրաստ են վճարել 30 մլն եվրո, որը պահանջում են բանակայինները։

Թե՛ «մրճահարներին», թե «ազնվականներին» չէր խանգարի ձեռք բերել ևս մեկ կենտրոնական հարձակվող։ Ֆրենկ Լեմպարդին պետք է խաղացող, ով կփոխարինի վնասվածք ստացած Թեմի Աբրահամին, իսկ Դևիդ Մոյեսի տրամադրութնա տակ գտնվող Սեբաստիան Հալլերը, ով նախորդ ամռանն է 43 մլն եվրոյի դիմաց համալրել «Վեսթ Հեմի» շարքերը, ընթացիկ մրցաշրջանում խփել է ընդամենը 6 գոլ, իսկ նրա փոխարինող Ալբիան Այետին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է միայն 6 հանդիպման։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023