Ալեքսանդր Զինչենկոն խոսել է իր և Դե Բրոյնեի նմանության մասին

Ալեքսանդր Զինչենկոն խոսել է իր և Դե Բրոյնեի նմանության մասին

24/01/2020 - 22:46

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն պատմել է մի շարք դեպքեր, երբ իրեն շփոթել են իր թիմակից Կևին դե Բրոյնեի հետ․

«Մեզ երկվորյակներ են անվանո՞ւմ։ Ես սովորել եմ դրան։ Եղել են դեպքեր, երբ ես իջել եմ աբտոբուսից և երկպրագուները բացականչել են․ «Կևի՛ն, Կևի՛ն, ստորագրություն կտա՞ս»։ Ես պտտվել եմ, իսկ իրենց արձագանքն այսպիսին է եղել․ «Գրո՜ղը տանիիի․․․»։

Երբեմն լինում են դեպքեր, երբ փողոցում ինձ կանգնեցնում են և խնդրում են ինձ հետ նկարվել։ Ես նրանց բնականաբար չեմ մերժում, սակայն երբեմն նրանք ինձ հարցնում են․ «Օ՜, դու ֆուտբոլիստ ես, ճի՞շտ է»։ Ես պատասխանում եմ․ «Այո՛, այո՛»։ Հետևում է հաջորդ հարցը․ «Ի՞նչ է Ձեր անունը»։ Պատասխանում եմ, որ ես Կևինդ դե Բրոյնեն եմ։ Այո՛, ես երբեմն նույնպես կատակում եմ։ Եթե անկեղծ, երբ Կևինը նստում է դիմացս, ես հասկանում եմ, որ մենք իսկապես շատ նման ենք միմյանց»,- ուկրաինացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Daily-ն։

Հիշեցնենք, որ ընթացիկ 23-ամյա պաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել առաջին շրջանի մեծ մասը և մասնակցել է միայն 15 հանդիպման՝ խփելով 1 գնդակ։ Կևին դե Բրոյնեն, ընդհակառակը, ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում․ բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023