Հաստատվել է հաջորդ Էլ կլասիկոյի օրն ու ժամը
Ինչպես տեղեկացնում է իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը, 26-րդ տուրում «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23։55 րոպեին։ Մրցավեճը տեղի է ունենալու «արքայական» ակումբի սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած վերջին Էլ կլասիկոն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։