ԵԼ․ կայացավ 1/8 եզրափակչի վիճակահանությունը
Այսօր՝ փետրվարի 28-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Բաշաքշեհիր» – «Կոպենհագեն» «Օլիմպիակոս» – «Վուլվերհեմպտոն» «Վոլֆսբուրգ» – «Շախտյոր» «Սևիլիա» – «Ռոմա» «Ինտեր» – «Խետաֆե» «Այնտրախտ»/«Զալցբուրգ» – «Բազել» ԼԱՍԿ – «Մանչեսթեր Յունայթեդ» Նշենք, որ առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, իսկ պատասխանները՝ մարտի 19-ին։