Դիեգո Ռոսսի Մարշալյանի «կախած» գոլը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ-ում?

Դիեգո Ռոսսի Մարշալյանի «կախած» գոլը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ-ում?

28/02/2020 - 13:59

ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելեսը» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության է հասել մեքսիկական«Լեոնի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Լեոնը» հաղթել էր 2։0 հաշվով։

Հանդիպման 79-րդ րոպեին հայկական արմատներով հարձակվող Դիեգո Ռոսսի Մարշալյանը ձախ եզրում փոխանցում ստացավ, մի փոքր շարժվեց առաջ և գնդակը վարպետորեն «կախեց» դարպասապահի վրայով՝ դառնալով անհավանական գոլի հեղինակ։ Մարշալյանը հաշիվը դարձրել է 3։0՝ խփելով հաղթական գնդակը։

Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչում ամերիկյան ակումբը կմցրի մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023