Author Archives: Miqayel

Հալաաաանդ!!! Առաջնության վերսկսումից հետո առաջին գոլը ?

Ինչպես գիտեք, գերմանական Բունդեսլիգան երկու ամսվա դադարից հետո վերջապես վերսկսկվել է։ 26-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցում է «Շալկե-04»-ի դեմ։ Առաջնության վերսկսումից հետո գրանցվել է առաջին գնդակը։ Հանդիպման 29-րդ րոպեին նորվեգացի «մարդասպան» Էրլինգ Հալանդը բացել է հանդիպման հաշիվը՝ եզրափակելով Տորգան Ազարի փոխանցումը։ Այս գոլը դարձավ հարձակվողի 10-րդ գնդակը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Լայպցիգ – Ֆրայբուրգ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրոպական մեծ ֆուտբոլը վերադառնում է ավելի քան երկու ամիս անց։ Առաջին եվրոպական թոփ առաջնությունը, որը վերսկսվում է գերմանական Բունդեսլիգան է։ 26-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատարներից «Լայպցիգը» սեփական հարկի տակ կմրցի «Ֆրայբուրգի» դեմ։ Հանդիպումը անվտանգության նկատառումներից ելնելով կանցկացվի առանց հանդիսականների ներկայության։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։30-ին։ Խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս […]

Բորուսիա Դորտմունդ – Շալկե-04․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Մեծ ֆուտբոլը երկու ամիս անց վերջապես վերադառնում է։ Առաջին եվրոպական թոփ առաջնությունը, որը վերսկսվում է գերմանական Բունդեսլիգան է։ 26-րդ տուրի մեկնարկային խաղում կկայանա ռուրյան դերբին, որի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ կընդունի «Շալկե-04»-ին։ Բունդեսլիգան ընդհատվել էր մարտի 11-ին։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր։ Հիշեցնենք, որ հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների մասնակցության։ Հանդիպմումը կմեկնարկի Երևանի ժամանակով […]

Նյուքասլը խոշոր տրանսֆերներ է նախապատրաստում

«Նյուքասլը» հստակեցրել է հաջորդ տրանֆերային պատուհանի նպատակները։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «կաչաղակները», որոնք մոտ ապագայում ունենալու են նոր սեփականտեր, տրանսֆերների համար կստանան 300 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլին ձեռք բերելն է և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելը։ Հիշեցնենք, որ «Նյուքասլի» նոր հավանական սեփականատերը Սաուդյան Արաբիայի արքայազն […]

Պաշտոնական․ հայտնի է Հայաստանի բարձրագույն առաջնության վերսկսման օրը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները […]

Ձերբակալվել է այն մարդը, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Էլ կլասիկոյի ընթացքում

Մայիսի 8-ին Կատալոնիայի մայրքաղաք Բարսելոնայում ձերբակալվել է Մարոկկոյի քաղաքացիներից մեկը։ Տղամարդը մեղադրվում է ահաբեկչական մտադրություններ ունենալու համար։ Ինչպես տեղեկացնում է La Sexta-ն, մեղադրվողը պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրագործել «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած վերջին Էլ կլասիկոյի ժամանակ։ Ենթադրյալ մեղադրվողը դիտարկել է նաև այլ հանդիպումներ, սակայն ընտրել է Էլ կլասիկոն՝ որպես առաջնային տարբերակ։ Հաղորդվում է, որ […]

Յուվենտուսն ու Չելսին բանակցություններ են վարում

The Guardian-ի փոխանցմամբ՝ «Չելսին» և «Յուվենտուսը», հնարավոր է, փոխանակվեն ֆուտբոլիստներով։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները՝ կիսապաշտպանների փոխանակություն կատարելու նպատակով։ «Յուվենտուսը» պատրաստ է Միրալեմ Պյանիչին փոխանակել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյի հետ։ Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մտադիր է կրկին աշխատել բրազիլական արմատներով իտալացի կիսապաշտպանի հետ, ում հետ արդեն նույն ակումբը ներկայացրել է «Նապոլիում» և «Չելսիում»։ Իտալացի […]

Միլանը հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը։ «Միլանի» հետաքրքրության շրջանակում են հայտնվել ՊՍԺ-ի պաշտպան Լայվին Կուրզավան և «Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարան։ Մի շարք թեկնածություններ էլ առաջարակվել են ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի և ակումբի հավանական նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի կողմից։ Իտալացի մասնագետին […]

Ատլետիկոն պատասխանել է Կլատենբուրգի խոստովանությանը

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով սպասարկել է Չեմպիոնների լիգայի 2015/16 խաղարկության եզրափակիչ «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը, խոստովանել է, որ այդ խաղում Սերխիո Ռամոսի խփած գնդակը չպետք է արձանագրեր, քանի որ խաղացողը գտնվել է խաղից դուրս իրավիճակում։ Այդ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում «արքայական» ակումբը 5։3 հաշվով հաղթել […]

Զլատան․ «Աստված վերադարձել է և հետևում է քեզ»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերջին օրերին Շվեդիայից վերադարձել է Իտալիա, որպեսզի միանա ակումբին և վերսկսի անհատական մարզումները։ Խաղացողը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինն անցկացնում էր Շվեդիայում։ Երեկ՝ մայիսի 14-ին, շվեդ ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում յուրահատուկ գրառում է կատարել։ Նա հրապարակել է լուսանկար՝ գրլեով․ «Աստված վերադարձել է և հետևվում է քեզ»,- գրել է Զլատանը՝ ակնկարկելով իր՝ Իտալիա […]

1 1,685 1,686 1,687 1,688 1,689 1,901