Author Archives: Miqayel

Հայտնի է դարձել Լիվերպուլի տրանսֆերային գլխավոր նպատակը

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հայտնի է դարձել «Լիվերպուլի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Այդ ֆուտբոլիստը «Վուլվերհեմպտոնի» վինգեր Ադամա Տրաորեն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողին ցանկանում է ձեռք բերել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով կարծում է, որ Տրաորեն կուժեղացնի ակումբի հարձակման գիծը։ «Լիվերպուլի» ղեկավարներն էլ իրենց հերթին «գայլերին» խաղացողի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 70 մլն […]

Մարտինես-Ալմեյդա․ «Կլատենբուրգն այլևս չի սպասարկելու ՉԼ եզրափակիչը․ այս անգամ կհաղթի Ատլետիկոն»

Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան վստահ է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գավաթը բաժին է հասնելու «Ատլետիկոյին»։ «Այս տարի գավաթը բաժին է հանսելու «Ատլետիկոյին»։ Մենք գործող գավաթակրին պայքարից դուրս թողեցինք ամենայուրօրինակ մրցաշրջանում։ Երրորդ փորձից մեզ կհաջողվի նվաճել գավաթը, չէ՞ որ Մարկ Կլատենբուրգն այլևս չի սպասարկելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը»,- քաղաքապետի խոսքերը փոխանցում է Marca-ն։ Հիշեցնենք, որ […]

Զիդանին տուգանք է սպառնում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Մադրիդում խախտել է ինքնամեկուսացման կանոնները։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, 47-ամյա մասնագետը մայրաքաղաքից մեկնել է իր ամառանոց, որը գտնվում է Մադրիդի արվարձանային գյուղերից մեկում։ Այդ ամառանոցը Զիդանը ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ։ Եթե ոստիկանությանը հաջողվի ապացուցել Զիդանի մեղավորությունը, ապա նա ստիպված կլինի վճարել 1500 եվրո տուգանք։ Նշվում է, որ […]

Աուգսբուրգի ֆուտբոլիստի կատարյալ գոլը տուգանայինի իրացումից հետո?

Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում «Շալկե-04»-ը սեփական հարկի տակ մրցում է «Աուգսբուրգի» դեմ։ Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Էդուարդ Լյովենը տուգանային հարվածի իրացումից հետո դարձել է բավականին տպավորիչ գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։ Այդ գոլը 71-րդ րոպեի դրությամբ դեռևս միակն է խաղում։ Նշենք, որ Լյովենի տրանսֆերային իրավունքները պատկանում են մայրաքաղաքային «Հերտային»։

Դանիական ակումբի գլխավոր մարզչի օգնականը դուրս է եկել փոխարինման՝ դառնալով գոլի հեղինակ?

Ուրբաթ՝ մայիսի 22-ին, դանիական «Կոպենհագենը» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացրել դանիական մեկ այլ ակումբ «Օդենսեի» դեմ։ Թվում էր՝ այս հանդիպումը սովորական հանդիպում է և որևէ արտառոց բան չկա, սակայն 84-րդ րոպեին, հյուրերի գլխավոր մարզիչ Յակոբ Միկելսենը տարօրինակ որոշում կայացրեց՝ փոխարինամ դուրս բերելով իր օգնական Հենրիկ Հանսենին, ով ֆուտբոլային կարիերան ավարտել է 2015 թվականին։ […]

Լիվերպուլ – Ատլետիկո հանդիպումը հանդիսացել է նվազագույնը 41 հոգու մահվան պատճառ

Edge Health ընկերությունը անցկացրել է հետազոտություն և հայտարարել է, թե քանի հոգի է մահացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» – «Ատլետիկո» պատասխան հանդիպման հանդիպման հետևանքով, որը տեղի է ունեցել լեփ-լեցուն տրիբունաների ներքո։  The Sunday Times-ը հրապարակել է հետազոտության արդյունքները, ըստ որի, փորձագետները հիմնվել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախախարության պաշտոնական տվյալների վրա։ Ըստ այդ տվյալների՝ «Լիվերպուլ» […]

Թոմորի․ «Երբ Չեմպիոնշիփից հայտնվում ես ԱՊԼ-ում, շատ բան կախված է հոգեբանությունից»

«Չելսիի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ֆիկայո Թոմորին, ով ավելի վաղ հանդես է եկել Չեմպիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթիի», «Հալլ Սիթիի» և «Բրայթոնի» կազմերում, պատմել է Պրեմիեր լիգային հարմարվելու մասին։ «Քեզ միանգամից նետում են մարտադաշտ և դու դառնում ես գլխավոր թիմի մի մասը՝ հանդես գալով իսկական պրոֆեսիոնալների դեմ, ովքեր այդ մակարդակում արդեն հանդես են գալիս 15-20 տարի։ Պրեմիեր […]

Բարսելոնան առանձնացրել է մի շարք անձեռնմխելի ֆուտբոլիստների

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային առաջարկներ։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբի ղեկավարությունն առանձնացրել է նաև մի շարք անձեռնմխելի ֆուտբոլիստների, որոնց վաճառքը բացառված է։ Այդ ֆուտբոլիստներն են Լեո Մեսսին, Անտուան Գրիզմանը, Ֆրենկի դե Յոնգը, Անսումանե Ֆաթին, Մարկ-Անդրե Տեր Շտեգենը և Ժերար Պիկեն։ Ակումբի մյուս ֆուտբոլիստներին տեղյակ է պահվել, որ կարող […]

Կարասկո․«Գվարդիոլան երբեք չի վերադառնա, քանի որ նա շատ խելացի է»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լոբո Կարասկոն AS պարբերականին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է իր մտքերով, թե ինչու Պեպ Գվարդիոլան երբեք չի վերադառնա կատալոնական ակումբ։ – Կարո՞ղ եք պատկերացնել, որ Պեպ Գվարդիոլան կվերադառնա «Բարսելոնա» – Դա տեղի չունենա, քանի որ Գվարդիոլան շատ խելացի է, սակայն պետք է նշեմ, որ «Բարսելոնայի» ցանկացած երկրպագու ցանկանում է վերադարձնել Գվարդիոլայի ժամանակները, […]

Բազմաթիվ ֆուտբոլիստներ և մարզիչներ դեմ են Լա լիգայի վերսկսմանը

Movistar+ հեռուստաընկերության լրագրող Իգնասիո Միգելեսը պատմել է, որ ոչ բոլորն են ցանկանում, որ Լա լիգան վերսկսվի հունիսի 8-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան հունիսի 8-ից վերադառնալու է բնականոն կյանքին, ինչը նշանակում է, որ Լա լիգան նույնպես կարող է վերսկսվել այդ օրվանից սկսած։ «Իսպանական ակումբների մարզիչների և […]

1 1,680 1,681 1,682 1,683 1,684 1,902