Author Archives: Miqayel

FIFA The Best. «Տարվա լավագույն դարպասապահ» մրցանակի հավակնորդները

ՖԻՖԱ-ն ներկայացրել է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դարպասապահ» մրցանակի հավակնորդներին։ Հաղթողը որոշվելու է քվեարկությամբը, որը տևելու է մինչև 2024 թ. դեկտեմբերի 10-ը։ ՖԻՖԱ-ն հավակնորդների ցանկը կազմելիս հաշվի է առել նրանց մրցելույթները 2023 թ. օգոստոսի 21-ից 2024 թ. օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք […]

Չեմպիոնների լիգայի լավագույն հաղթողներն` ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով Չեմպիոնների լիգայի լավագույն հաղթողներին։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մանչեսթեր Յունայթեդն առաջին հաղթանակն է տարել Ամորիմի գլխավորությամբ 🎥

Եվրոպա լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում մրցել է նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» հաղթել են 3:2 հաշվով։ Տանտերերից դուբլի հեղինակ է դարձել Ռասմուս Հոյլունը, մեկ գոլ էլ խփել է Ալեխանդրո Գարնաչոն, հյուրերից աչքի են ընկել Հակով Էվիենն ու Ֆիլիպ Զիկերնագելը։ Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանաշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն […]

Անչելոտի. «Հիշեք` Ռեալը լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահ է, որ «արքայական» ակումբը կրկին դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. «Հիշեք` «Ռեալը» լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Մենք այնտեղ ենք լինելու»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իսպանական գրանդը Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հիմնական փուլում 5 խաղից հետո վաստակել է 6 միավոր և 24-րդ տեղում է։ «Սերուցքայինները» […]

FIFA The Best. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է «FIFA The Best Awards 2024»-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները. ՖԻՖԱ-ն հավակնորդների ցանկը կազմելիս հաշվի է առել նրանց 2023 թ. օգոստոսի 21-ից 2024 թ. օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում ունեցած մրցելույթները։

ԿԼ. Նոան չկարողացավ կոտրել Վիկինգուրի դիմադրությունը

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Իսլանդիանի չեմպիոն «Վիկինգուրի» դեմ։ «Նոան» հանդիպման հիմնական մասում ուներ խաղային առավելություն, ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց այդպես էլ չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներից էր «Վիկինգուրի» դարպասապահ Ինգմար Յոնսոնը, որը կատարեց 5 սեյվ։ Ռուի Մոտայի […]

ԱԱ-2026. Հայտնի է` որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականն որակավորման փուլի վիճակահանության ժամանակ

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵֆԱ-ի գոտու որակավոր փուլի վիճակահանության զամբյուղները։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է չորրորդ զամբյուղում։ Դեկտեմվերի 13-ին կայանալիք վիճակահանության ժամանակ ձևավորվոլու է 12 խումբ, որոնք կազմված են լինելու 4 և 5 հավաքականներից։ Խմբերի հաղթողները դուրս են գալու աշխարհի առաջնության խմբային փուլ։ Երկրորդ տեղը գրաված հավաքականները և Ազգերի լիգայի […]

Նոան և Վիկինգուրն առաջին խաղակեսից հետո չեն պարզում հաղթողին

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» սեփական դատշում մրցում է Իսլանդիայի չեմպիոն «Վիկինգուրի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին. գրանցվում է 0:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Նոա – Վիկինգուր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Իսլանդիայի չեմպիոն «Վիկինգուրի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկբարկի 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Նոյեմբերի 28-ին ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը, նախորդ թարմացման համեմատ, նահանջել է մեկ տեղով և այժմ 100-րդն է` 1219,15 միավորով։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերին երկու հանդիպում է անցկացրել` Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում Երևանում 0:1 հաշվով պարտվելով Ֆարերյան Կղզիներին, իսկ 6-րդ տուրում Ռիգայում 2:1 հաշվով հաղթելով […]

1 163 164 165 166 167 1,873