Պաշտոնական. Սերխիո Ագուերոն պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանագիր է կնքել Սերխիո Ագուերոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի հետ մինչև 2023 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիաի 1-ից։ Ագուերոն նոր ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրն ավարտվել էր և դարձել էր ազատ գործակալ։ […]