Զիդան. «Դադարել էի զգալ ակումբի վստահությունն ու աջակցությունը»

Զիդան. «Դադարել էի զգալ ակումբի վստահությունն ու աջակցությունը»

31/05/2021 - 18:09

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բաց նամակով դիմել է ակումբի երկրպագուներին` բացատրելով իր հրաժարական տալու որոշումը.

«Ես հեռանում եմ, սակայն չեմ ասում հաջողություն, քանի որ չեմ հոգնել մարզաչական գործունեությունից։

2018 թվականին ես հեռացա 2.5 տարվա աշխատանքից հետո, քանի որ զգում էի, որ նման մեծ հաջողություններից հետո ակումբին բարձր դիրքում մնալում համար ինչ-որ նոր բան է պետք։

Այժմ լրիվ այլ իրավիճակ է։ Ես հեռանում եմ, քանի որ դադարել էի ակումբի կողմից զգալ, այդքան անհրաժեշտ, վստահությունը, ինչպես նաև կարճաժամկետ կամ երկարաժամկետ ինչ-որ բան կառուցելու աջակցությունը։

Ես հասկանում եմ ֆուտբոլը և ծանոթ եմ այնպիսի ակումբի պահանջներին, ինչպիսին «Ռեալն» է։ Ես գիտեմ, որ եթե չես հաղթում, պետք է հեռանաս»,- նշել է ֆրանսիացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին «Ռեալը» հայտարարեց, որ Զինեդին Զիդանը լքել է զբաղեցրած պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023