Գործազրկությունից՝ Չեմպիոնների լիգայի հաղթող․ Մենդիի սուպերհերոսական պատմությունը

Գործազրկությունից՝ Չեմպիոնների լիգայի հաղթող․ Մենդիի սուպերհերոսական պատմությունը

31/05/2021 - 16:39

Մայիսի 29-ին «Չելսին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» տիրանալով բաղձալի գավաթին։ Ողջ մրցաշրջանի ընթացքում լոնդոնյան ակումբի հերոսներից մեկը, միանշանակ, դարպասապահ Էդուարդ Մենդին էր, ով մինչ նման նվաճմասնելն անհավանական ճանապարհ է անցել՝ տեսնելով ամեն տեսակի դժվարություն։

«Սիթիի» դեմ խաղի եզրափակիչ սուլիչից հետո Էդուարը գլուխը դրեց խոտածածկին ու սկսեց արտասվել․ 29 տարեկանում հազիվ բարձրանալ թոփ մակարդակ, դառնաշ մրցաշրջանի հերոսներից մեկը, ընդհանուր առմամբ անցկացնել 25 «չոր» հանդիպում, որոնցից 16-ը Պրեմիեր լիգայիում, 9-ը՝ ՉԼ-ում, կազմից դուրս թողնել բազմափորձ Վիլի Կաբալիերոյին ու աշխարհի ամենաթանկ դարպասապահ Կեպա Արիսաբալագային։ Այս ամենը նման է երազի, բայց խոսքը հանձնվել չիմացող մարդու մասին է։

Մենդին դեռևս 7 տարի առաջ ապրում էր նպաստի հաշվին, իսկ ֆուտբոլային փառքի մասին նույնիսկ չէր կարող երազել, քանի որ նույնիսկ շանս չստացավ Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբում։

Էդուարդ Մենդին ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Հավր քաղաքից քիչ հեռու գտնվող փոքրիկ Մոնտիվիլյե քաղաքում, որի բնակչությունը կազմում է ընդամենը 16 հազար մարդ։ Նրա մայրը Սենեգալից է, իսկ հայրը՝ Գվինեա Բիսաուից։

Մենդին պատանի հասակում ընդունվում է «Հավրի» ակադեմիա, որտեղից Ժամանակին դուրս են եկել Ռիյադ Մարեզը, Պոլ Պոգբան, Սթիվ Մանդանդան, Բենջամին Մենդին, Ֆերլան Մենդին, ով, ի դեպ, Էդուարդ Մենդիի զարմիկն է:

Էդուարդը դպրոցում էր սովորում ու փոխանակման ծրագրով մեկնում է Անգլիա՝ Բրայթոն, որտեղ նա մի քանի անգամ լինում է ֆուտբոլային մարզադաշտում, անգլիական ֆուտբոլին ու նպատակադրվում մի օր խաղալ այնտեղ, սակայն, նա երբեք գերտաղանդավոր ֆուտբոլիստ չի համարվել․ «Հավրում» խաղացել է ընդամենը մեկ տարի, իսկ մինչև 19 պարզապես ֆուտբոլով զբաղվում էր սիրողական մակարդակում՝ մասնակցելով տեղական լիգայի խաղերին։

      Այդ ժամանակ նա ոչ մեկին պետք չէր․ հիմնականում «Շերբուրի» պահեստային նստարանն էր մաշացնում ֆրանսիական երրորդ դիվիզիոնում ու սկսեց խաղալ միայն այն ժամանակ, երբ թիմն իջավ չորրորդ դիվիզիոն, ինչից հետո ամեն ինչ ավելի վատացավ։

2013-14 մրցաշրջանում Մենդին պետք չէր նույնիսկ «Շերբուրին» ու նրանք խզեցին պայմանագիրը 22-ամյա ֆուտբոլիստի հետ։ Մնացին միայն Անգլիայի մասին երազանքները։ Նա պատրաստ էր խաղալ 3-4-րդ դիվիզիոններում, ու գործակալն էլ դա խոստացել էր, սակայն նորից ինչ-որ բան չստացվեց։

  Daily Mail-ին տված հարցազրույցում Մենդին նշել է․ «Դա իմ կարիերայի վատագույն ժամանակահատվածն էր․ տրանսֆերային պատուհանը մոտենում էր ավարտին, իսկ գործակալը ոչինչ չէր ասում և չէր պատասխանում զանգերիս։ Ես նրան ձայնային ու տեքստային հաղորդագրոթյուններ էի ուղարկում ամեն օր։ Նա անտեսում էր դրանք։ Եվ այսպես մինչև վերջին օրը։ Նա նույնիսկ քաջություն չուներ ինձ հետ խոսելու։ Վերջում գործակալս հայտնվեց ու ասաց․ «Ների՛ր, այսօր վերջին օրն է ու ես ոչինչ անել չեմ կարող, դրա համար կարող ես այլ աշխատանք փնտրել ու մարզվել ինքնուրույն»»։

  Մենդին չհանձնվեց, աշխատեց, մարզվեց, բռնվեց յուրաքանչյուր հնարավորությունից ու այժմ արդեն Չեմպիոնների լիգայի հաղթող է։

Այդպիսի հարվածից հետո 23-ամյա դարպասապահը ստիպված էր վերադառնալ ծնողների մոտ։ Նա չուներ ո՛չ աշխատանք, ո՛չ ֆուտբոլային ակումբ, ո՛չ էլ առավել ևս գումար․ փոխարենը նրա կինը հղի էր, իսկ Մենդիների ընտանիքն այդ ժամանակ ապրում էր միայն անաշխատունակության նպաստով։

«Դժվար էր գիտակցել, որ ես ի վիճակի չեմ կերեկրել ընտանիքս, բայց բախտս բերեց,- պատմում է Մենդին,- ես Հավրում ընտանիքիս մոտ էի ապրում ու անգործության նպաստը նույնիսկ ամբողջությամբ չէի ծախսում»։

            Էդուարն ամեն օր ինքնուրույն զբաղվում էր մարզասրահում՝ հուսալով վերադառնալ մեծ ֆուտբոլ, իսկ մարզավիճակը պահպանելուն օգնում էին «Հավրի» երիտասարդները։

    «Երկու տարբերակ կար․ առաջինը պրոֆեսիոնալ թիմում հայտնվելն էր, երկրորդն՝ այլ աշխատանք գտնելը, որպեսզի կարողանամ հոգ տանել ընտանիքիս մասին,-հիշում է Մենդին,- ինչ-որ պահի ես նույնիսկ սկսեցի դիմումներ ուղարկել տարբեր կազմակերպությունների․ ես վատ չեմ սովորել ու ինչ-որ բան հասկանում էի բիզնեսից ու մարկետինգից։ Լավ ընկերներիցս մեկը տղամարդկանց հագուստի խանութ ունի։ Նա համոզված էր, որ ես կարող եմ օգնել իր կազմակերպությանն ու առաջարկեց ղեկավարել խանութի գործերը»։

8 օրից նրան առաջարկեցին միանալ «Մարսելին»։       Սա երազանքի իրականացում չէր, քանի որ նրան առաջարկում էին չորրորդ դարպասապահի դերը, որ նախատեսում էր նվազագույն աշխատավարձ, չորրորդ դիվիզիոնում խաղացող «Մարսելի» երկրորդ թիմի պահեստային դարպասապահ։

     «Մարսելի» ակադեմիայի դարպասապահների մարզիչ Դոմինիկ Բերնանովիչը հիշում է․ «Նրան առաջարկել էին մեկ տարվա սիրողական պայմանագիր՝ նվազագույն աշխատավարձով։ Նա նման էր պահեստային անվադողի»։

Մենդին բաց չթողեց իր այդ հնարավորությունը, ինչից հետո նրա կարիերան միայն վերելք է ապրել․

  • 2016-ի ամռանը տեղափոխվեց Լիգա 2-ը ներկայացնող «Ռեյմս»,
  • 2017-ի ձմռանը «Ռեյմսի» կազմում նորամուտը նշեց հիմնական դարպասապահի հեռացման պատճառով,
  • 2017-ի աշնանն առաջին անգավ դարձավ հիմնական դարպասապահ Լիգա 2-ում,
  • 2018 թ․ օգոստոսի նորամուտը նշեց Լիգա 1-ում
  • 2018 թ․ աշնանը նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել ֆրանսիական թոփ ակումբներն ու «Չելսիին»։

««Չելսիի» կողմից հետաքրության մասին լսել եմ դեռ 2018-ին, բայց մտածեցի, որ սա հերթական դիտարկում է ու ոչինչ չի նշանակում,- ֆրանսիական L’Equipe-ի հետ զրույցում նշել է Էդուարդը,-հասկանում էի, որ կկարչեմ «Չելսիում»»։

Մենդին ընտրեց կարիերայի զարգացման ավելի սահուն ընթացք․ Լիգա 1-ում մեկ մրցաշրջան «Ռեյմսի» կազմում հանդես գալուց հետո տեղափոխվեց «Ռեն»։ Ինչպես պարզվեց հետագայում, Մենդին ճիշտ ընտրություն էր կատարել․ «Ռենը» փայլուն հանդես եկավ ու նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ սենեգալցի դարպասապահն անցկացրած 34 խաղում դարպասը 13 անգամ պահեց անառիկ։

Միանգամից վերադարձան նաև «Չելսիի» սկաուտները, քամի որ լոնդոնյան ակումբը փոխարինող էր փնտրում մշտապես ձախողվող Կեպայի համար։ Ռոման Աբրամովիչն իր դրամապանակը դատարկեց 24 մլն եվրոյով և միանշանակ չսխալվեց։

Ու այժմ Էդուարդը փայլում է «Չելսիում»․ նա Կեպայի հակապատկերն է՝ հանգիստ, հաստատուն, համեստ և չի կորցնում աշխատասիրությունն ու ձգտումը։

«Ես հավատում էի, որ պետք է շատ աշխատել առաջ գնալու համար։ Ես պատրաստ էի 2-3 անգամ ավել աշխատել մյուսներից։ Այն ժամանակ, երբ  «Հավրում» պայմանագիր չունեի, ես հաճախում էի մարզասրահ, եթե այն փակ էր, վազում էի դրա տարածքով։ Ուզում էի, որ ինձնով հետաքրքրվեն։ Շատերն այդպիսի իրավիճակում կհանձնվեին, բայց ոչ ես։

Ես ցանկանում եմ որդուս ասել․«Եթե քո կյանքում դժվար պահեր լինեն, չհանձնվես։ Պետք է կառչել այդ դժվարություններից, որպեսզի մղես ինքդ քեզ առաջ ու դառնաս ավելի ուժեղ և երբեք չհանձնվես»,- Daily Mail-ի հետ զրույցում նշել է 29-ամյա դարպասապահը։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023