Author Archives: Miqayel

Յուվեն պայմանագիր է համաձայնեցրել Սասուոլոյի առաջատարներից մեկի հետ

«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «բյանկոներիները» անձնական պայմանագիր են համաձայնեցրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագրը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ Լոկատելին նոր ակումբում տարեկան կվաստակի 3 մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ այժմ թուրինյան ակումբը […]

Ռոնալդուի ներկայացուցիչները կապվել են մի շարք գրանդ ակումբների հետ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, պորտուգալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Յուվեի» ղեկավարների հետ քննարկում են նրա ապագան, բայց կապի մեջ են նաև այլ ակումբների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուի ներկայացուցիչները կապվել են ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե որքան է […]

64-ամյա երգիչը նորամուտն է նշել Մայկոնի հետ նույն թիմում

Իտալացի 64-ամյա երգիչ Էնրիկո Ռուջերին դարձել է իտալական 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սոնա Կալչիո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ։ Ինչպես տեղկացնում է «Սոնա Կալչիոյի» Facebook-ի պաշտոնական էջը, ակումբը հունիսի 6-ին իտալական Դ սերիայի 33-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է «Տրիտիում Կալչիոյին»։ Այդ խաղում Էնրիկո Ռուգերին հանդիպումն սկսել է մեկնարկային րոպեներից և դաշտում անցկացրել 9 […]

Դոնարուման մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն. մանրամասներ են հայտնի դարձել

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո այժմ էլ աշխատում է Դոնարումայի ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի դարպասապահն ու «Պարի Սեն-Ժերմենի» ներկայացուցիչները հասել են սկզբունքային համաձայնության, իսկ կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր Հաղորդվում է […]

Թոփ-5 լիգաների ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն` ըստ CIES -ի

Ֆուտբոլի միջազգային հետազոտությունների կենտրոնը` CIES -ը, հիմնվելով իր սեփական ալգորիթմների վրա, ներկայացրել է թոփ-5 լիգաների ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։ Ըստ CIES-ի` ներկա պահին թոփ-5 լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենն է, ով գնահատվում է 190.2 մլն եվրո։ Ֆոդոնին հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդի» երկու հարձակվողներ Մեյսոն Գրինվուդն (178 մլն եվրո) ու Մարկուս Ռեշֆորդը (159.1 մլն եվրո) […]

2020/21 մրցաշրջանի լավագույն ձախ վինգերն` ըստ Interfootball-ի հետևորդների

Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում մի շարք հարցումներ տեղադրվեցին։ Interfootball-ի հետևորդները յուրաքանչյուր դիրքի համար մեր առաջարկված 10 ֆուտբոլիստներից ընտրում են լավագույնին` այդկերպ կազմելով 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի ավարտն արդեն մոտ է, քանի պարզ է դարձել արդեն 9 ֆուտբոլիստ։ Յուրաքանչյուր հարցում առավելագույնը տևում է 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան […]

Ռուսական երկու ակումբ հետաքրքրված են Բիչախչյանի ծառայություններով

Սլովակիան ներկայացնող «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն` հղում կատարելով Championat.com-ին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռուբինն» ու Մոսկայի ԲԿՄԱ-ն։ «Բիչախչյանը հայտնվել է այդ երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում, հնարավոր է, նրանք բանակցություններ սկսեն «Ժիլինայի» հետ»,- նշել է […]

ԱՄՆ-ն գերդրամատիկ պայքարում հաղթեց Մեքսիկային` նվաճելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգան🎥

Հունիսի 7-ին` վաղ առավոտյան, Դենվերում կայաղացավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին ԱՄՆ-ի և Մեքսիկայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անչափ թեժ և դրամատիկ պայքարում է անցել, սակայն ամեն ինչ հերթով։ Հանդիպման հաշիվը բավական արագ բացվեց. 2-րդ րոպեին մեքսիկների վինգեր Խեսուս Կորոնան, օգտվելով մրցակցի պաշտպանների անփույթ խաղից, դուրս եկավ հարվածային […]

Լեսթերը համաձայնության է հասել Շոտլանդիայի լավագույն ռմբարկուի հետ

«Սելթիկի» հարձակվող Օդոսոն Էդուարը մոտ է «Լեսթեր» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «աղվեսները» հաջող բանակցությունների արդյունքում անձնական պայամանագիր են համաձայանեցրել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ «Լեսթերի» ներկայացուցիչները բանակցում են «կելտերի» հետ, որպեսզի համաձայնության գան նաև տրանասֆերի ֆինանսական հարցում, և եթե կողմերն ավարտին հասցնեն գործարքը, ապա 23-ամայ հարձակվողն անգլիական ակումբի հետ կնքելու […]

Կուրտուա. «Մի շարք մրցավարական որոշումներ Ռեալի համար չեմպիոնություն արժեցավ»

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր թիմի` ավարտված մրցաշրջանի մրցելույթները. «Ավելի հավանական էր, որ «Ատլետիկոն» կհաղթեր առաջնությունը, քան մենք, քանի որ նրանք երկար ժամանակ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը։ Մի շարք մրցավարական որոշումներ եղան, որոնք «Ռեալի» համար չեմպիոնական տիտղոս արժեցան։ Իհարկե, մենք հիասթափված էինք, որ չդարձանք չեմպիոն, սակայն այդպիսին է ֆուտբոլը։ Մրցաշրջանի երկրորդ հատվածը […]

1 1,524 1,525 1,526 1,527 1,528 2,100